The third reality and the destiny of CinemaТретья реальность и судьба киноԵրրորդ իրականություն և կինոյի ճակատագիրը
It is in fact a report read by Prot. S.A. Hasmikyan at the scientific conference of Yerevan State Institute of Theatre and Cinematography in March 1993 The speech is devoted to the justification of the term ”the third reality” that without the inverted commas invades our lives and, in particular, our mode of life. The author pays attention to the dangerous consequences of this technological, information virtual revolution. Wherein the first signs reveal a connection with the logic of the development of cinema that came up to the limit when the funds turned against the very essence of purpose and movies as art and as a documentary index of reality. In condition when a man began to disappear on the screen, the format of the series still allows to hope that cinema itself will find a way to survive and emerge from the global crisis.
Suren Hasmikyan
Это по сути доклад, прочитанный проф. С. Асмикяном на научной конференции ЕГИТК – а в марте 2013 года. Выступление посвящено обоснованию термина “третья реальность”, который уже без кавычек вторгается в нашу жизнь и, в частности, быт. Автор обращает внимание на опасные последствия этой технологической, информационно виртуальной революции. При этом первые признаки обнаруживают связь с логикой развития кино, которое подошло к тому пределу, когда средства оборачиваются против цели, сущности самого кино и как искусства, и как документального фиксатора действительности. В условии, когда на экране стал исчезать человек, формат сериала позволяет еще питать надежду, что само кино найдет возможность пережить и выйти из состояния глобального кризиса.
Այս վերնագրով ես հոդված տպել եմ հինգ տարի առաջ «Ազգ» թերթում, բայց ոչ ոք չի նկատել: Գիտեք, կարող ես շատ համեստ մարդ լինել, չտառապել ինքնահաստատման մոլուցքով, բայց լինես գիտնական, տեսաբան, հետազոտող: Պարզ է, որ ոնց էլ լինի, գոհ կլինես, հաճույք կստանաս, եթե մի նոր հասկացության դիպչես և հասկանաս, որ դա գիտական տերմին կարող է դառնալ, շրջանառության մեջ մտնել: Այդ առումով կարող էի նման հավակնություն ունենալ, քանի որ այդ հասկացողությունն արդեն տասը տարի ինձ հանգիստ չի տալիս: Ոմանք ասում էին, որ այդ «երրորդ իրականություն» ասվածը չափազանցություն է: Այսօր ես համոզվում եմ, որ չափազանցություն չէ, շատ կարևոր է և իրոք, գիտական տերմինի հավակնություն կարող է ունենալ: Շատ կուզենայի, որ դա լիներ չակերտների մեջ, բայց ամբողջ խնդիրն այն է, սարսափելին այն է, որ դա չակերտների մեջ չէ, այլ իրականություն է:
Ինչու՞ եմ այն անվանում հենց երրորդ իրականություն, որովհետև կողքին կա «երկրորդ իրականությունը»` արվեստը և առաջինը: Բայց ես խոսում եմ երրորդ իրականության մասին, որը դուրս է այդ չակերտներից, այ սա է խնդիրը: Եվ չեմ օգտագործում «վիրտուալ իրականությունը», որովհետև դա շփոթ է առաջացնում, ճիշտ հասկացություն չէ:
Խոստովանեմ, որ այդ տերմինի հայտնաբերման լրիվ հեղինակային իրավունք չունեմ, որովհետև այդ տերմինը ինձ հուշել է XX դարի հայտնի փիլիսոփա Բերդյաևը: Նրա վերջին գրքերից մեկում` 1940 թ. հրատարակված «Самопознание»-ում եմ հանդիպել այս հասկացությանը: Իհարկե, Բերդյաևը չէր կարող դրա տակ տեսնել այն իմաստը, ինչ որ ես եմ հիմա դնում: Նա խոսում էր մարդկության երրորդ փոփոխության մասին, երբ խոսքը արվեստի և ստեղծագործության մասին էր` երկրորդ իրականության: Ու իր երազած փոփոխությունը, չգիտես ինչու, երրորդ անվանեց: Ահա «երրորդը» նա ինձ հուշեց:
՛
1/ «Հանդես»-ը ընթերցողի ուշադրությանն է ներկայացնում զեկուցումը ԵԹԿՊԻ—ի գիտաժողովում, որով հանդես է եկել Ս. Հասմիկյանը 2013թ. մարտամսին:
շարունակելի
Սուրեն Հասմիկյան
«Հանդես» գիտական հոդվածների ժողովածու
Pingback: ՄԱԳԱՂԱԹ.AM » Հեռուստատեսությունը կուլ է գնում ինտերնետին, վերարտադրում այն, ինչ ինտերնետում է