Քարանձավն իր անունը ստացել է առյուծի մագիլից, որն հայտնաբերվել է հանգուցյալի գլխի տակ
Վայոց ձորին բնորոշ են ռելիեֆի սնամեջ ձևերը` քարանձավները: Հատկապես հայտնի է Մագիլի քարանձավը, որը Հայաստանում ամենամեծերից է: Մագիլի քարանձավը գտնվում է 1.7 կմ խորության վրա և լի է շատ նեղ անցումներով ու թունելներով, ինչպես նաև շթաքարերով և չղջիկներով, որոնք հաճախ մուտքի մոտ են քնում` կախված` խոշոր խմբերով: Քարանձավը հազվագյուտ ստորգետնյա էկոհամակարգ է` հազարավոր չղջիկների բնակավայր: Չղջիկները կազմում են Հայաստանի էկոլոգիական համակարգի անօտարելի մի մասը և դրա կայունության պահպանման հարցում առանցքային նշանակություն ունեն: Մագելի անձավի չղջիկների պոպուլյացիան ամենաբազմազանն է, որտեղ բնակվում են եվրոպական չղջիկների տարբեր ներկայացուցիչների ավելի քան 65%-ը։ Նրանց գաղութները հասնում են տասնյակ հազարավորների ու թեև մարդկանց հաճախակի այցելություններին «չղջիկները սկսում են ներգաղթել գյուղական տարածքներ» որտեղ պատսպարվում են տանիքներում։ Նրանք առավել մեծ քանակ են կազմում ջրային տարածքների մոտ« որոնց ափերն ունեն միջինից բարձր բուսականություն
Մուտքը հատկապես հեշտ հասնելի է այն ճանապարհով, որը գալիս է Նորավանքից և պարուրված է մետաղական լարերով, որոնց միջոցով էլ ավելի հեշտ կարելի է մագլցել քարանձավ, սակայն դեռևս կան ամբողջականությամբ չհետազոտված ավելի փոքր հատվածներ: Քարանձավը բնակեցված է եղել նեոլիթյան ժամանակաշրջանից: Այստեղ, համեմատաբար ավելի նոր շրջանի` ԺԹդ. գտածոներից բացի հայտնաբերվել են նաև քարեդարյան ոսկորներ, քարե գործիքներ և այլ պարագաներ: Քարանձավի հեռավոր դիրքը և դժվարամատչելի մուտքը դարձրել էին այն հուսալի ապաստարան հարձակումներից թաքնվելու համար: Խորության պատճառով քարայրում հաստատուն ջերմաստիճան է պահպանվում` 14°C (58°F): Մուտքի սկզբնամասը այնքան նեղ է, որ հազիվ մի մարդ կարող է ներս սողոսկել: Անցուղին իր տարբեր հատվածներում նեղանում և ընդարձակվում է, որոշ մասերում, նույնիսկ, հասնելով 10-15 մ լայնության: Ներսում կան քիչ քանակությամբ շթաքարեր և պտկաքարեր: Քարանձավը ամբողջությամբ քարտեզագրված չէ: Որոշ հատվածներում կան կտրուկ վայրէջքներ և փոսեր: Քարանձավը փակ է, և այն կարելի է այցելել միայն հատուկ մասնագետների ուղեկցությամբ: Ըստ հնագետ Հակոբ Սիմոնյանի` քարանձավն իր անունը ստացել է առյուծի մագիլից, որն հայտնաբերվել է հանգուցյալի գլխի տակ: Սա, փաստորեն, Առյուծաձեւ Մհերի նախատիպն է և հնագույն մի շերտի բացահայտում, որ մեր պատմական էպոսը հենց այնպես չի հորինվել …
Նյութը` Սիրանույշ Առաքելյանի