array(1) { [0]=> string(4) "test" } Testarray(1) { [0]=> string(4) "test" } Test ՄԱԳԱՂԱԹ.AM » Պոեզիա

ՎԱՐՈՒԺԱՆ ԽԱՍՏՈՒՐ. Ինչ հե՜շտ մոռացանք ձեր արյունը, տղերք

Ինչ հե՜շտ մոռացանք ձեր արյունը, տղերք, Եվ կենցաղի մեջ հավատամքը կերանք, Սուրբ երկիրը տվինք գյադաներին պղերգ, Եվ ակամա նրանց հերձվածողը դարձանք։ Կարելի՞ է լինել այսքան ցիր ու անկամք, Այսքան մանրավաճառ, այսքան անխելք, Ասպարեզ ենք նետել մարդուկներին տականք, Ինչ հե՜շտ թափեցինք ...

Նաիրա Սիմոնյան. ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Նաիրա Սիմոնյան Բանաստեղծ, թարգմանիչ, ՀԳՄ, ՌԳՄ անդամ Ծնվել է Նինոծմիդայի շրջանի Հեշտիա գյուղում: Ավարտել է Երևանի Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի բանասիրական ֆակուլտետը: Բանաստեղծական հինգ և թարգմանական չորս ժողովածուների հեղինակ է: Միջազգային «С...

ԴԱՎԻԹ ՎԱՆՅԱՆ. Մենք մեր կորստյան դաժան վիհերից

Մենք մեր կորստյան դաժան վիհերից Վեր ենք կենալու վեհ ու վագրացած, Մեր զիլ սխրանքի բյուր աղբյուրներից՝ Ուժը կստանանք՝ սուրբ նահատակաց։ Եւ մեր վերքերի կռված ձողերից, Աղեղ կըլարենք, եռաթև նետով Եւ մեր ամոթի այրող կարմիրից Կրակ կարձակենք հրաբուխ ոխով։ Արթնացրու հոգուդ...

ԱՆԱՀԻՏ ՎԱՐԴԱՆԱՆՑ. Թե չես մեծացել լույսի մեջ նույնիսկ

Թե չես մեծացել լույսի մեջ նույնիսկ, Երբեք չես կարող լինել նկարիչ, Ոչ էլ մի անտուն՝ խեղճ ու չքավոր՝ Միաժամանակ մնալով առողջ Կամ մեծահարուստ մի բազմաշնորհ… Հարբե՞լ ես ուզում, թե՞ խումար ընկնել, Միգուցե արև՞, աշխա՞րհ՝ անընտել, Ի՜նչ հրաշալի, վա՜ռ պատկերացում, Դ...

ԱՆԱՀԻՏ ՎԱՐԴԱՆԱՆՑ. Խնկաբույր ու խնկավառման առավոտ

Խնկաբույր ու խնկավառման առավոտ՝ Լեցուն՝ սպասումով աստվածային օրհնության Ու ղողանջներով՝ ոսկեհամբույր արարման Ու հնչյուններով՝ պատարագի, աղոթքի… Մեռոնի բույր անուշահոտ՝ տարրալուծված Ստվերներին երկնային լույսերի, Ծնծղաների մեղեսիկներին արծաթյա Ու մրմունջներին տերո...

Հասմիկ Սարգսյան. ԾԱՆՐ ԽՈՀԵՐ

«…Համբուրելո՞վ ես մատնում մարդու Որդուն»: Աւետարան ըստ Ղուկասի Ձիթենյաց լեռան վրա աղոթողներ,քանի՞ անգամ եք ուրացել մինչև աքլորականչը,ո՜վ է վաճառել իր մախաղն ու վերարկուն՝ սուրը գնելու համար.Նա, որ քարընկեց աղոթում էր ու համբույրից հետո պիտի դատվեր անօրենների հետ,պատվի...

ԱՆԱՀԻՏ ՎԱՐԴԱՆԱՆՑ. Այգաբացը կապույտ հյուլեներ է մաղում

Այգաբացը կապույտ հյուլեներ է մաղում Աչքերի վրա արթնացող լռության, Եվ էությունը արևոտ շուրթերն է եզրագծում, Նորալուսնի արբեցումով՝ համբույրներ շաղում խումար՝ Կիսաբաց շուրթերի ադամալույսի մեկնող հայացքում… Լույսի արտացոլանքը աղերս է հղում այրվող կարոտի թևերին։ Զգում եմ լույսը...

ԱՆԱՀԻՏ ՎԱՐԴԱՆԱՆՑ. Լռո՜ւմ է թախծոտ գույնը արևի

Լռո՜ւմ է թախծոտ գույնը արևի՝ Պա՛ղ անձկության գրկում կորստի՝ Ողողվա՜ծ լույսով կավե պարսպի: Մատներդ անմե՜ղ, տերևի նման, Լույսի հետնորդն են՝ մանր, սպիտակ Ավազի սորուն ծալքերի՜ վրա… Քնքուշ շուրթերդ քաղաքի վրա Սահո՜ւմ են զգույշ՝ պեղելով անձայն Ոտնահետքե՜րը անցյալի, տաք ձ...

ԱՆԱՀԻՏ ՎԱՐԴԱՆԱՆՑ. Լռությունն է առավոտյան ողբում դրսում,

Լռությունն է առավոտյան ողբում դրսում, Արևն օդի սառնությունից է նվաղում, Արդարությունն առավոտից հերթ է կանգնում, Որ տրորի տառապանքը միշտ, ամենուր՝ Հալածելով Աստծո դուռը եկած հույսով… Դուրս եմ եկել պատերազմը սպանելու Երկրների միջև՝ աստվածային լույսով, Հարկայինի ու հարկատո...

ԱՆԱՀԻՏ ՎԱՐԴԱՆԱՆՑ. Մենք հայ ենք այնքան, ինչքան հայերեն ենք մտածում

Մենք հայ ենք այնքան, ինչքան հայերեն ենք մտածում, Ինչքան հայերեն ենք գրում ու խոսում հայերեն, Ինչքան հայերեն ենք աշխարհին, ազգերին նայում՝ Ակնկալելով, որ աշխարհն էլ մեզ հասկանա հայերեն… Հայերեն ենք աղոթում հերկինս առ Աստված, Հայերեն ապրում՝ սիրով, հավատով լցված, Հա...

serdivan escort adapazarı escort odunpazarı escort