ԱՆԱՀԻՏ ՎԱՐԴԱՆԱՆՑ. Լույսը խավարից երես է թեքում
Լույսը խավարից երես է թեքում Մռայլ երկնքի անթափանց խորքում Եվ երկնայինին աղոթք մրմնջում, Լուսնի սնարում սերերն են ննջում, Կրքերը էլի հեթանոս սերում, Կապույտ բառերի թմբիր են թորում… Ծառերը դրսում կարոտից մրսում, Մեռնող տերևի շշունջն են լսում, Եվ տերևներն են մարում մշուշում...
Posted On 03 Դկտ 2021