«Ես չունեի ոչ մի նպատակ, ոչ մի երազ, բացի օրվա պարենս վաստակելուց». Շիրվանզադե
ԴԵՊԻ ՊԱՆԴԽՏՈՒԹՅՈՒՆ Մայրս վերջին անգամ գրկեց ինձ, համբուրեց և ասաց. — Գնաս բարով, թող ճանապարհդ փշեր չտեսնի: Հայրս չհամբուրեց ինձ: Այդ լռին և ինքնամփոփ մարդը երբեք իր հայրական սերը չէր արտահայտում սովորականգուրգուրանքով: Բայց, նայելով նրա մռայլ և հուժկու դեմքին, ես զգացի՝ որքան խոր է նրա վիշտը: Կյանքի դաժանությունըստիպել էր նրան բռնել իր միակ որդու ձեռը և գցել անհայտության ծովը, լավ զգալով, որ...
Posted On 25 Դկտ 2013