ԿԱՐՈՏԱԲԱՂՁ ՎԻՐՈՒՍ՝ ԸՆԴԴԵՄ ԹՇՆԱՄՈՒ
Թունդ հայրենասեր էր ու բոլոր հայրենասերների նման՝ դժբախտ ու ձախողակ: Շարունակ գյուտեր էր անում թշնամի երկրները քայքայելու համար, սակայն ոչ մի գյուտ չէին արտոնագրում, ավելին՝ ծաղրում էին ու ներվայնացնում նրան: Վերջին անգամ երկու օր առաջ տեսա փողոցում: Ջղաձիգ շարժումներով գնում էր ու քիչ էր մնում ընկներ մեքենայի տակ: Մոտեցա ու տարա դեպի մայթ.- Ի՞նչ է պատահել:- Սրիկաները վերջին երկու գյուտս էլ չգրանցեցին:- Ի՞նչ գյուտեր էին:- Դրանցով կարելի էր ամենակարճ ժամկետներում կործանել...
Posted On 07 Հնս 2022