ԱՆԱՀԻՏ ՎԱՐԴԱՆԱՆՑ. Ճրագալույսի փողոցներով լուռ
Ճրագալույսի փողոցներով լուռ՝ Ես սկսեցի դանդաղ քայլել. Երկիրն է արդեն մի բուռ Եվ վերջին մարդն եմ նրա վրա, Որ մնացել է՝ հազվագյո՜ւտ տեսակ… Աշխարհում, միշտ հիշի՛ր, Հույսը կորցնելն է ամենասոսակալին… Եվ գիտե՞ս՝ դու երբեք չես իմանա, Թե ով կամ որտեղից ես դու, Երբ որ քեզանից դառնաս Մեկ ուրիշ մարդ… Իսկ վերջը թաքնված է սկզբում… Քեզ դուր կգա՞, թե՞ չի գա, Ժամանակը կմաքրի ամեն ինչ սակայն, Եվ ծովը քարերն այն կմոռանա, Որ վաղուց էին նետված, Բայց այնտեղ են...
Posted On 15 Հնս 2022