Անահիտ Վարդանանց. ՏԻԵԶԵՐԱԿԱՆ ԴԱՏ
Ամեն օրը՝ մի՜ տարի, Ամեն տարին՝ մի ո՜ղջ դար. Կշեռքն ուսին վիթխարի՝ Կյանքն է կշռում անդադար… Եթե մի օր դադարի Դատ-դատաստանն իր արդար, Արևն իսկույն կմարի՝ Թողած իղձերն անկատար: Մարդիկ էլ չեն չարչարի Կյանքի բեմը անխաթար, Ոչ մի ծուղակ չի լարի Լեզուն թույնով իր ճարտար: Աշխարհն էլ չի արարի Նոր էակներ հոգատար, Թող մեղքերով վճարի Մարդու հոգին անսատար: Տիեզերքն էլ կվարի Երկրի գործերն անվթար, Այլևս չեն խանգարի Մարդկանց խաղերը օտար̷...
Posted On 23 Օգս 2022