Խաչիկ Մանուկյան. ՀԱՅՐԵՆԻՔ
Հոգեհացի սեղանի պես մռայլ Եվ դառնությամբ բաժակների համր, Որպես խանդակ՝ ելքով մի անհնար, Գեր գաճաճի շնչով՝ ծանր-ծանր, Որպես չբեր մի կին՝ անթով գերի Կամ որպես աղ՝ ցանվող բաց վերքերին՝ Ցոլում-անցնում են օրերը անբերրի՝ Լծված մահասարսուռ, մութ կրքերին։ Հիմա կարո՞ղ ես դա երգել մեկ էլ, Հիմա կարո՞ղ ես դու հերկել հոգիդ Եվ երկնքի ցանքսը տապից փրկել՝ Ամպրոպների նման կայծակնագիր։ Ես ո՞ր ախպերն էի այն հեքիաթում, Հեգ ճակատիս ո՞վ էր սղագրել, Գուցե այդպե՞ս չէ, Տեր, լավ չես կար...
Posted On 21 Սպտ 2022