ՕՐԱԲԱՑԻ ԽՈՀԻ ՓՈԽԱՐԵՆ
Արցախցի Արսենը արդեն մե՜ծ տղա է․ նա այս աշխարհում ձիգ ձգվող 62-րդ օրն է ապրում, որից երկու օրը բացարձակ քաղցած է եղել (ճիշտ է, ամբողջ աշխարհը խառնված՝ իր համար մանկական կեր էր փնտրում, բայց իրեն՝ ի՞նչ․․․ դրանից հո չէ՞ր կշտանում)․ դե որ ավելի ճիշտը խոսենք, քաղցի ինչ լինելը մի ինը-տասը ամիս առաջ էր հասկացել․․․ Ինքը այդպիսի տղա է։ Հա, էդ 62 օրից երկուսն էլ եկեղեցու սառը նկուղում է ապրել․ այդքան մարդ իր կյանքում առաջին անգամ էր տեսնում․ տատին ասում էր՝ ասեղ գցելու տեղ չկար...
Posted On 04 Հկտ 2023