ՈՒՇԱՑՈՒՄՈՎ, ԲԱՅՑ ՈՉ ՈՒՇԱՑԱԾ
Աննան անզանգել եկավ։ Նեղացած-նեղացած, մուննաթ անելով՝ ներս մտավ, թե բա՝-Քեզ չի՞ հետաքրքրում՝ մեռած եմ, մեռած չեմ, կամ, չկամ․․․ Ո՛չ զանգ, ո՛չ հարցնել, ո՛չ ձեն, ոչ ծպտուն․․․ Էդպես է, հա՞․․․ Դո՞ւ էլ սկսեցիր ինձ շան տեղ չդնել։«Շան տեղ չդնել»-ը Աննայի կողմից չարչրկված դարձվածքներից է․ ասում է, երբ ուզում է դիմացինին ճնշել իրեն սպասված չափով ուշադրության չարժանացնելու համար։ Համով է ասում։ Համենայն դեպս, ճնշելու այդ ձևը ինձ դուր է գալիս։- Դնում եմ․․․ դնում եմ․․․ ...
Posted On 07 Հկտ 2023