ԱՂԵՐՍ՝ ԳՐՎԱԾ ՏԵՂԵՐԻ ՎԱՆՔՈՒՄ ՊԱՏԱՐԱԳԻ ԸՆԹԱՑՔԻՆ
Բերքս քաղելու ժամը հասնելիսԻնձ անզորության մաղձով մի՛ պատիր,Քրտինք մյուռոնված որքա՜ն թափեցի,Մինչև հողերս բարով ցնծացին։ Որքա՜ն անգամներ հունձքս թողեցիԱզատ երկնքի վայրի թռչունքին,Հասուն նռները ճյուղքին ճաքեցին,Արյան հյուսքերով գետնին հոսեցին։ Ամենակարո՛ղ և ամենատե՛ս,Փորձությամբ անձս էլի՞ քննեցիր,Թե՞ ընդդիմացար, երբ թափուր արինՏունս շենացրած՝ մի ամբողջ երկիր։ Ավիշը բոսոր ոթեց պատկերից,Որ դիմագիծդ էր արձանագրում,Նշա՞ն էր արդյոք, որ մեզ հուշեցիր,Ուղեկի՞ցն էիր...
Posted On 20 Հկտ 2023