Պարույր Սևակ. ԱՐԻ՛, ՆՈ՛Ր ՏԱՐԻ
Արի՜, Նո՛ր Տարի,Գալուստդ բարի՜,Եվ արթնացրո՛ւ քո թնդուն քայլովՈւշ մնացածին,Քնով տարվածին.Տո՛ւր ապաքինում հոգով ցավածին,Հիասթափվածին՝ նոր մի հիացում,Սիրասթափվածին՝ մի նոր միացում.Ձեռքից հավատը փախուստ տվածին,Իբրև Նոր Տարվա բաղձալի նվեր,Տո՛ւր նոր հավատի կապակուռ թևեր,Մանկանը՝ մեծի մտքի լիացում,Մեծին՝ մանուկի անարատություն,Տափարակներին՝ Արարատություն,Իսկ Երկրագնդին՝ մի առատություն,Որ նրա վրա Քաղցը այսուհետՉունենա ո՛չ մի կայսրություն ու գահ,Ու Սարսափն իրեն թագակիր չզգ...
Posted On 03 Հնվ 2024