«Ես ապրեր եմ գեղարվեստով և կուզեմ ապրել անով մինչև իմ վերջին շունչս». Սիրանույշ
(Ռուբեն Գազանճյանին գրված նամակից 15 օգոստոս, 1926) Դուն կգրես, թե իմ առանձնացած անկյունես չեմ մոռանար անցյալի հիշատակները… Ես այժմ շատ բան եմ մոռանում… բայց… մոռանալ գեղարվեստը, ինձ անծանոթ է այդ բանը: Ընդհակառակը, ամեն օր, ամեն ժամ, ամեն րոպե ես ապրում եմ և կապրիմ միմիայն իմ գեղարվեստի լայն հորիզոնում: Ես չեմ դադարիր մտածելուց և ուսումնասիրելուց: Ես շատ անգամ խաղում եմ իմ առանձնությանս մեջ և հանկարծ ուշքի գալով՝ տեսնում եմ, որ մենակ եմ տանս մեջ ...
Posted On 10 Ապր 2014