Բոլորը գնում են, բացի պատերազմից
-Դե արի ու ինձ բռնիր, դե՜… Մարտունի. արևից վառվող, արևի պես տաք փողոցներ. այս քաղաքում արևը վաղուց է ապրում. եկել, հավանել, հաստատվել է: Փողոցների արևը հավաքելով՝ քայլում էինք ես ու հորեղբայրս: Մի ժամանակ մանկությունս վազում էր Մարտունու փողոցներով, անցնում էր բոլոր թաղերով, կանչում ընկերներիս ու թափառում շենքից շենք, արևից կկոցած աչքերով նայում երկնքին ու արևի մեջ երազանքներ գտնում: -Չե՜ս հասնի, չե՜ս հասնի, ես ավելի լավ եմ վազում,-ասում էր: -Կհասնեմ։ -Ամի՛, ...
Posted On 20 Հնվ 2022