Հասմիկ Սարգսյան. ԼՈՒՅՍ ԱՂՈԹԱՐԱՆ
(Գրիգոր Նազարյանի «Թռթռուգ» կտավի մոտիվներով) Դափն կզարկի ծագմանն ընդառաջ, Նվագարանը՝ կաշվե, բոլորակ, Արծաթե օղեր շուրջը կզնգան, Հմայություն է դեմն արեգական։ Թռթռուգ թևի, թռչնաց նմանակ, Որպես դիցերին ձոնված ծիսակարգ, Թասակը՝ գլխին՝ շքեղ հարդարանք, Վիշապահյուսքով, եզրերը՝ դրամ։ Յոթնահյուս վարսքը մեջքին կխաղա, Թևքերի ճոթեր կելնեն ետառաջ, Իսկ պարանոցին մինչև լանջք կիջնեն Թեյշեբանի ճոխ ոսկե վզնոցներ։ Փեշին՝ մանրագործք՝ խորհուրդ հավերժի, Շապկանցը դեղին՝ զգեստ ծիրանի...
Posted On 06 Փտր 2022