Հասմիկ Սարգսյան. ԿԱՔԱՎՈՂ ԿԱՆԱՅՔ
(Երկու տրիոլետ՝ Գրիգոր Նազարյանի «Պարընծա» կտավի մոտիվներով) Արեգական դիմաց, հետկեսօրին բոցե Կելնեն պարի կանայք՝ իբրև հմայության, Ձեռքերը կպարզեն՝ շարժումով ծիսական Արեգական դիմաց, հետկեսօրին բոցե։ Հավերժության շրջան ողջով կբոլորեն՝ Որպես կրակարան՝ ափերը վեր շրջած․․․ Արեգական դիմաց, հետկեսօրին բոցե Կելնեն պարի կանայք՝ իբրև հմայության․․․ *** Կելնեն պարի կանայք՝ իբրև հմայության՝ Ձեռամբ կաքավելով՝ աստվածներին պարգև, Ձոներգերի հնչմամբ, տարազներով գունեղ Կելնեն պարի կանայ...
Posted On 15 Մյս 2022