Հրաչուհի Փալանդուզյան Լեզվաոճական ուղեցույց 4.
Սկիզբը` նախորդիվ
4.
Ամենավատթարագույն
Ամենավատթար կամ՝ վատթարագույն
Դպրոցում մեզ սովորեցրել են, այսօր էլ մեր թոռնիկներին են սովորեցնում, որ սա սխալ արտահայտչաձև է` կամ պետք է ասել «ամենավատ», կամ «վատթարագույն»: Այդպես է, ոչինչ չի փոխվել, պարտավոր ենք հարգել ոճական այս կանոնը, որովհետև «ամենա» նախածանցը և «գույն» վերջածանցը նույնիմաստ են:
Ամերիկայի հնդիկներ
Ամերիկայի հնդկացիներ
Քրիստափոր Կոլումբոսը 1492 թ. անծանոթ մայր ցամաք հայտնաբերեց՝ խորապես համոզված
լինելով, որ դա առասպելական Հնդկաստանն է: «Գտածոն» անվանեց Հնդկաստան, բնակիչներին՝ հնդկացիներ: Շատ ժամանակ պետք չեղավ հասկանալու համար, որ Հնդկաստանի ափերն այլ օվկիանոս է ողողում, և նոր աշխարհմասն Ամերիգո Վեսպուչիի անունով կոչվեց Ամերիկա: Բնակչներին, սակայն, շարունակեցին կոչել հնդկացիներ: Ոչ թե նորաբնակներին, այլ բնիկ ժողովուրդներին՝ մայաներին, ացտեկներին, մոհիկաններին և մյուսներին:
Ահա թե ինչու է հարկավոր տարբերել «հնդիկ» և «հնդկացի» բառերը, դրանք միանգամայն տարբեր իմաստներ ունեն: Հնդիկը Հնդկաստանի բնակիչն է, հնդկացին՝ ամերիկայի բնիկը: Վերջիններիս լեզուները, մշակույթն ու սովորույթներն էլ կոչվում են «հնդկացիական»:
Շարունակելի
Հրաչուհի ՓԱԼԱՆԴՈՒԶՅԱՆ