Previous Story
ՀԱՍՄԻԿ ՍԱՐԳՍՅԱՆ. Ճյուղի պես կելնեմ վերև
Ճյուղի պես կելնեմ վերև,
Ինձ ճամփա այստեղ չկա,
Իմ Հայրն էր՝ ցավով գնաց,
Շիվերով նրան հասնեմ:
*
Ոչինչ, որ եզրին թողած
Լավ տաշած մի քար մնաց,
Կհենվի Խաչյալը ինձ,
Երբ ճամփին խորհի դադրած:
*
Խառնիխուռն ճառ են կոչվում
Օրերիս կռինչ ու կանչ,
Լռությամբ ասվող բառին
Էլ ականջ դնող չկա:
*
Ունայնի խորշում մոլորված՝
Ամբոխն է հավերժ դեգերում,
Ես վաղուց՝ նրանից զատ,
Ես վաղու՜ց՝ մտքով Վերևում:
Հունիս 11, 2016
Հասմիկ Սարգսյան