ԴԱՎԻԹ ՎԱՆՅԱՆ. ԱՆՀԵՏ ԿՈՐԱԾԸ (ՇԱՐՈՒՆԱԿԵԼԻ)
Սկիզբը՝ նախորդիվ
11
Այսպիսով, հետագա իրադարձությունները զարգանում էին չորս ճակատով։
Վանիկը Օլգայի հետ, ինքնամոռաց, իր երջանկության բույնն էր հյուսում։ Նրանք, աղավնիների պես, իրար
ճանաչում, գովում, գուրգուրում էին։ Երկուսն էլ՝ սիրո արժանի, որպես անցյալ ունեցող, կյանքից հասկացող՝ հասուն մարդիկ, փորձում էին խուսափել սեփական սխալներից, բայց այնքան զգույշ էին, որ վախենում էին ավելորդ զգուշության պատճառով՝ կորցնել իրար։
Հասուն մարդկանց սիրո մեջ ամենկարևոր բաղադրիչը փոխադարձ հարգանքն է, իսկ զգացմունքները ի ցույց դնելու անհրաժեշտությունը անցնում է երկրորդ պլան։ Հասուն մարդկանց սերը, երևի, իսկական է, որտեղ իրար ապացուցելու բան չունեն ոչ մեկը, ոչ մյուսը։ Օլգան ու Վանիկը, մի տեսակ վայելում էին իրար։ Երկու տարբեր մշակույթ, տարբեր աշխարհներ ներկայացնող, բայց, երկուսն էլ ուղղակի մարդ էին, կին և տղամարդ, ու իրար գտած՝ իրար ձեռք բռնած, քայլում էին Օռլիկի՝ գարնան, կանչած ափով․
—Գիտե՞ս, Վանիկ, ես կուզենայի քեզ հետ գնալ այն գյուղը, որտեղ ընկերդ է ապրում, և ում շնորհիվ մենք հայտնվեցինք նույն վագոնում։
Վանիկը ուրախացավ։
—Ես ուզում էի քեզ խնդրել՝ դա անել։ Սիրտս բարակել է, մի տեսակ։ Եթե դեմ չես, մոտակա ժամանակներում, առանց զգուշացնելու գնանք։ Իմ բարեկամներն են, իմ տեսակը։
Այդպես էլ որոշեցին։
ԴԱՎԻԹ ՎԱՆՅԱՆ
Շաարունակելի