ԳՈՌ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ. ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Գոռ Հարությունյանը ծնվել է Երևանում 1986 թ. հունիսի 6-ին: 2003-ին ավարտել է Երևանի Խաչատուր Սամուելյանի անվան թիվ 47 միջնակարգ դպրոցը: 2004-06 թթ. ծառայել է հայ-ռուսական սահմանապահ զորքերում: 2006-08 թթ/ սովորել է Նիկոլ Գալանտերյանի անվան բեմարվեստի մանկավարժական համալսարանի կրթամշակութային հիմնարկների կառավարում ֆակուլտետում: 2013-ին ավարտել է ԵՊՀ-ի հայ բանասիրության ֆակուլտետի բակալավրիատը: 2009/10 ուստարում ԵՊՀ Ուսանողական գիտական ընկերության կողմից ճանաչվել է ֆակուլտետի լավագույն ուսանող: 2011/12 ուստարում ֆակուլտետում կազմակերպված հեղինակային ստեղծագործության մրցույթում զբաղեցրել է առաջին տեղը: 2008-10 թթ. աշխատակցել է «Իրավունք de facto» («Իրատես de facto»), «Կանչ» թերթերին: 2011 թ., որպես երիտասարդ բանաստեղծ, ներկայացվել է Հայաստանի ռադիոյի «Գիրք ճանապարհի», «ԼյունՍե» ռադիոհաղորդումներով: Նրա բանաստեղծությունները տպագրվել են «Բանասեր», «Ժամանակի միտք», Ազգային գրադարանի «Հոգևոր հայրենիք» թերթերում, ՀԳՄ Լոռու մարզային բաժանմունքի «Երկունք» պարբերաթերթում, «Մեգապոլիս» ամսագրում, «Բագին» հանդեսում, «Մուգ կապույտ վառ կարմիր», «17 անուն» գրական տարեգրքերում: Հանդես է գալիս նաև հրապարակախոսական, գրականագիտական հոդվածներով: 2012 թ. հունիսից աշխատում է Հայաստանի ազգային գրադարանում որպես խմբագիր, «Հոգևոր հայրենիք» ամսաթերթի խմբագրական խորհրդի անդամ է: Վարում է նույն թերթի «Գրական էջ»-ը:
2015-ին ավատել է նույն բուհի բանասիրական ֆակուլտետի մագիստրատուրան: Վարել է նույն թերթի «Գրական էջը»: 2018/20 ուս. տարիներում հայոց լեզու և հայ գրականություն է դասավանդել «Երևակ» կրթահամալիրում: Հրատարակել է «Կոլապս», «Միջանկյալ զրույց» բանաստեղծական ժողովածուները: Այժմ հրատարակության է պատրաստում «Սիմվոլական» և «Համազարկո՜վ, կրա՛կ» բանաստեղծական ժողովածուները:
Ներկայացնում ենք Գոռ Հարությունյանի «Սիմվոլական» բանաստեղծությունների շարքը հատվածաբար…