Վարուժան Խաստուր. ՀԱՅԿ ՆԱՀԱՊԵՏ
Պրկի՜ր աղեղդ, Նահապետ,Լայնալիճ աղեղդ պրկիր,Զորացրու մեր ոգին առհավետ,Որ պահենք հայրենիք ու երկիր։ Թշնամին նույն ժառանգն է Բելի, Նույնքան նենգ, անհագուրդ ու չար,Տենչում է մեր մահը էլի Իր ծուռբաց երախով մոլագար։Հնչեցրու մարտակոչը քո բամբ, Թող սուրա մեր սլաքն հարատև,Հեռանան թուխպերը սևամպ, Երկնքից ճառագի արև։ Եռաթև նետդ մխրճի՛ր, Եվ պատռիր զրահը թշնամու, Հրկիզիր հորիզոնը կարմիր, Քո զարկով հատուցումն է գալու։ Մեր հողն իսկ հայերեն է խոսում, Կոփիր, որ դառնանք մեծազոր, Մեր ներսում Նաիրյանն է հոսում Եվ ծնում սխանքներ փառավոր։ Պրկի՜ր աղեղդ, Նահապետ, Լայնալիճ աղեղդ պրկիր, Թող սուրա քո զարկն առհավետ, Եվ ցնծա սրբազան մի երկիր։ ՎԱՐՈՒԺԱՆ ԽԱՍՏՈՒՐ