Previous Story
Հասմիկ Սարգսյան. ԴՌՆՓԱԿ ՊԱՏԱՐԱԳՆԵՐ
ԴՌՆՓԱԿ ՊԱՏԱՐԱԳՆԵՐ
Ի՜նչ պատգամով եք իջնում երկիր՝
Սիրո ավետմա՞մբ, ներմա՞մբ, հույսի՞,
Անձրևաշուրթ են իմովսաններ
Այսօր դռնփակ պատարագին:
Մարմնական ահով խարազանված՝
Հոգիք ցավագար կմենանան,
Ո՜վ է, որ խոկմամբ կմաքրվի,
Խոստովանությամբ կգոհանա:
Անձրևնե՜ր գարնան, բու՜ռն խնկացեք
Ծաղկահասունքի բուրվառումով,
Վարագույրները պիտի բացվեն,
Եվ ողջ կցնծան հարությունով:
Սակայն կքված նույն ծանրության տակ՝
Էլի բարձրանում է Գողգոթայով
Նա, որ բժշկեց, սիրեց, գթաց…
Տեսնես՝ ո՞վ է արդ իրեն դավում:
Ո՜հ, տագնապներս ինչպե՜ս թաղել
Եվ երևմանդ լինել ներդաշն,
Ի՜նչ պատգամով ես իջնում երկիր՝
Սիրո ավետմա՞մբ, հույսի՞, ներմա՞մբ…
Ապրիլ 11, 2020
Հասմիկ Սարգսյան