«Հետագայում իմ դիմանկարը ստեղծեք ոչ թե իմ երաժշտության միջոցով, այլ պարզապես մի մարդու` իրեն հատուկ բոլոր թերություններով և տարօրինակություններով». Արամ Խաչատրյան
ԱՐԱՄ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ նամակները` գրված տարիների ընթացքում, կլրացնեն և կհարստացնեն մեր պատկերացումները նրա մասին: Այս նամակները առավել հավաստիությամբ են արտացոլում կոմպոզիտորի կենսական դիրքորոշումը, հետաքրքրությունների շրջանակները, գեղարվեստական սկզբունքներն ու պատկերացումները, բնավորության գծերը:
Հատվածներ նամակներից. * «…Հետագայում իմ դիմանկարը ստեղծեք ոչ թե իմ երաժշտության միջոցով, այլ պարզապես մի մարդու` իրեն հատուկ բոլոր թերություններով և տարօրինակություններով…» 20 հուլիս, 1969թ. * «…Սիմֆոնիան` այ, դա իմ դեմքն է: Գուցե որևէ մեկին այն տգեղ թվա, ինչ արած, 20 տարի անց դա գեղեցիկ կդառնա…» 1 նոյեմբեր, 1935թ. * «…Ավելի քիչ վիճաբանիր, ավելի շատ գործ արա, լսիր քո բարեկամներին և արհամարհիր չարակամներին: Բայց մի շփոթիր չարակամների հետ նրանց, ովքեր սիրում են քեզ և սիրելով քննադատում: …Շատ և լավ սովորիր, բայց անսահման համեստ եղիր…» 28 մարտ, 1944թ. * «…Ներկայումս երազում եմ միայն դիրիժորության մասին: Դա գերագույն հաճույք է…» 19 մարտ, 1950թ. * «…Երաժշտությունը մի մասնագիտություն է, որը պահանջում է մեծ կամք, համառություն, խելք, հաստատակամություն և համբերություն: Երաժշտությունը զոհեր է պահանջում…» 14 մարտ, 1952թ. * «…Թող որ ոմանք ինձ ջնջեն հայ կոմպոզիտորների ցուցակից, բայց ես հուսով եմ, որ ժողովուրդն ինձ չի մոռանա: Ես շատ շնորհակալ եմ հայ ժողովրդից` իմ նկատմամբ դրսևորված վերաբերմունքի համար, խոնարհվում եմ նրա առաջ և ինձ պարտական համարում: Ես պետք է դեռ շատ գրեմ և լավ գրեմ, որպեսզի վաստակեմ այն, ինչ ինձ իմ ժողովուրդն է պարգևում…» 2 մարտ, 1953թ. * «…Դու վաղուց գիտես, որ ընկերությանը ես միշտ մեծ նշանակություն եմ տվել: Ըստ որում` սկզբունքային, գործնական, ստեղծագործական ընկերությանը, ուր առկա է փոխազդեցությունը, և ընկերություն, ուր հնարավոր է փոխադարձ քննադատությունը: Միայն կենացների վրա հիմնված ընկերությունը շուտ է քայքայվում…» 19 հունիս, 1960թ. * «…Իհարկե, ամեն ինչ տաղանդն է որոշում: Տաղանդ ըմբռնումն իր մեջ է ներառում ոչ միայն զուտ երաժշտական հասկացություն: Այդ հասկացության մեջ է մտնում նաև արվեստագետի` տեխնիկային տիրապետելն ու աշխարհայացքը, արվեստագետի անհատականությունը, նրա ազնվությունը, նրա նրբազգացությունը, նրա սերն ու նվիրվածությունը հայրենիքին և շատ ու շատ այլ բաներ…» փետրվար, 1963թ. * «…Իմ մանկության երաժշտական տպավորություններն են. ժողովրդական երաժշտությունը, որը հնչում էր չորսբոլորս Թբիլիսիում, ժողովրդական երգերը, որոնք լսում էի ընտանեկան հանդեսների երեկոներին, ժողովրդական նվագարանները, որոնք տարբեր ժամանակ հնչում էին այս ու այնտեղ տարբեր առիթներով (թառ, քամանչա, դահիրա)…» 18 մարտ, 1966թ. * «…Շատ տարիներ հիվանդագին վերաբերմունք ունեի այդ գործիքի նկատմամբ, ես գտնում էի, որ թավջութակի համար պետք է «շատ ուժեղ» գրեմ, ուստի և վախենում էի այդ գործիքից…» 11 ապրիլ, 1966թ. * «…Ես սպունգի պես ներառում էի այն ամեն լավը, ինչ շրջապատում էր ինձ: Շատ սուր էի ընկալում, դիտողունակ էի և գիտելիքների ծարավ…» 11 ապրիլ, 1966թ. * «…Բալետը շատ արտահայտիչ ու մեծ արվեստ է: Բալետը խիստ բարենպաստ ազդեցություն է գործում մարդկանց վրա` գեղեցիկի հանդեպ սեր արթնացնելով նրանց մեջ…» 29 հուլիս, 1968թ. * «…Հարկ է նշել, որ հայկական մշակույթը դարերի խորքից է գալիս, ինքնատիպ է, և նրան բնորոշ են բացարձակապես ինքնօրինակ գծեր: Ազդեցություններ եղել են: Մշակույթը (ցանկացած) պատմականորեն զարգացել է փոխներգործությամբ, փոխադարձաբար սովորելով: Բայց, ի տարբերություն մյուս մշակույթների, հայ մշակույթը մնացել է ինքնատիպ` հայկական…» հուլիս, 1970թ. * «…Ես արդեն 70 տարեկան եմ, իմ ամբողջ գործունեությունը, ստեղծագործությունը, պրակտիկան խոսում են այն մասին, որ ես եղել եմ, կամ ու միշտ կլինեմ հայ: Իմ երաժշտությունը բազում արմատներ ունի` կապված հայկական ժողովրդական երաժշտության հետ… …Բայց ես հայ եմ, եղել եմ, կամ ու կլինեմ հայ, և իմ ստեղծագործությունը, իմ ամբողջ գործունեությունը ամենից առաջ պատկանում է իմ հարազատ ժողովրդին և իմ հայրենիքին` Հայաստանին…» 27 օգոստոս, 1973թ.
Արամ Խաչատրյան «Նամականի»
(Նկարում՝ Ա.Խաչատրյանը 1963թ.)
Աղբյուրը՝ Լուսինե Զաքարյան Lousine Zaqaryan ֆեյսբուկյան էջ