ԻՆՁ՝ ԻՄ ԿՈՂՄԻՑ ԻՄ 63-ԱՄՅԱԿԻՆ
Մայրս, լույս իջնի հոգուն, ասում էր, որ ես ծնվել եմ մոտավորապես հենց այս ժամին, առավոտյան ժամը 10-ին: Սա իմ աշխարհ գալու ժամն է ու սպասեցի, որ ճիշտ այդ ժամին շնորհակալություն ասեմ ծնողներիս:
Ուրախ եմ, արդյոք, որ դարձա 63 տարեկան: Իհարկե: Եվ այդ ոչ թե նրա համար, որ նորին մեծություն Ժամանակը գերազանց գիտե իր գործը և վայրկյան-վայրկյան կատարում է այն, այլ առաջին հերթին այն պատճառով, որ այդ տարիներն ապրել եմ մի զգացումով, որ Հայաստանի հողը երբեք չզգա իմ ավելորդ ծանրությունը /Պարույր Սևակ/, որ Ժամանակի մեջ միայն իմ բարեկեցության մասին չմտածեմ /Զորավար Անդրանիկ/, որլինեմ անվաձ մշակ Հայոց պատմությանը /վարձով մշակներն ունեն ամեն ինչ/:
Տխուր եմ, արդյոք, որ դարձա 63 տարեկան: Իհարկե: Մեկ տարով էլ… ծերացա: Բայց իմ ճակատին գրված է, որ դեռ 1000 տարի պիտի ապրեմ: Քանի որ կյանքը հաշվում են ոչ թե ապրած տարիների միջնամասը, այլ նաև արած ու թողած գործի հիշողությամբ: Իսկ այդպիսի ամենամեծ հիշատակները իմ զավակներն են, իմ թոռները, իմ 40 գրքերը:
Ու կրկին շնորհակալության խոսք ուղղեմ ծնողներիս՝ Հորս՝ Հրաչյա Պետրոսյանին, Մորս՝ Ամալյա Պետրոսյանին, որ ինձ կյանք են տվել: Շնորհակալություն եմ ասում նաև իմ կյանքի բոլոր ուղեկիցներին առ այսօր:
ՀԳ.1. Ուղիղ գիշերակեսին՝ 00.00 ժամին երկու շնորհավորանք ստացա՝ Վարսինե Արցախիկի զանգը և Արմենուհի Սումբուլյանի նամակը: Նրանցով սկսվեց օրս… ու շարունակվում է:
ՀԳ.2. Նկարներում՝ Մայրս, Հայրս և նրանց 63-ամյա որդին՝ Ես: