«Նա սերում էր Օրբելյաններից». Արա Վահունի (տեսանյութ)
ԱՐԱ ՎԱՀՈՒՆԻ. Ծնվել է 1938-ին Երեւանում: 1960-64–ին հեռակա սովորել է Երեւանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետում, միաժամանակ աշխատել է «Հայաստանի ֆիզկուլտուրնիկ» թերթի խմբագրությունում եւ տպագրել է ծաղրանկարներ տարբեր ամսագրերում եւ թերթերում: 1969-ին ավարտել է Մոսկվայի կինոինստիտուտի (ՎԳԻԿ) ռեժիսորական ֆակուլտետը: 1971-ից որպես ռեժիսոր աշխատել է Երեւանի փաստավավերագրական ֆիլմերի ստուդիայում: Մոտ 40 ֆիլմերի հեղինակ է:
Ֆիլմոգրաֆիա. «Երեւայան լիճ» (1969), «Լենինի հրապարակ» (1970), «Մայրենի երգ» (1970), «Հրազդան» (1971), «Լիլիթ» (1972), Վարագույրը չի իջնում (1973), Հեռավոր շչակների արձագանքները (1975), Տոհմածառ (1975), Կանչ (1977), Էլեգիա (1978), Ժայռը (1980), Ծերունին եւ քամին (1981), Ինքնանկար (1982), Անուշ մայրիկը (1983), Ասք փոքրիկ կարապի մասին (1983), Բարի մայրիկ (1984), Եւ ամեն կիրակի (1985), Ես մեղավոր եմ (1987), Ավետիս (1988), Մուսալեռ-88` Վիշապի տարի (1988), Կամուրջ (1990), Հավատ, Հույս, Սեր…(1990), Քոչարի (2006):