Շիրվանզադե. «Բոլոր շովինիստներին»
Ձեզ ենք ներկայացնում Շիրվանզադեի «Բոլոր շովինիստներին» հոդվածը:
Ազգամոլության սկզբունքը մարդկային տեսակետից ոչ ազնիվ է և ոչ խելացի
Մարդիկ, որ ձգտում են իրանց հայրենիքի երջանկությունը հաստատել մի ուրիշ ազգի կործանման կամ թշվառության վրա,ոչնչով չեն տարբերվում մեծ ճանապարհի վրա գործող ավազակներից: Բայց նրանք և տխմար են, վասնզի չգիտեն, որ ոչ մի ազգչի կարող շարունակ ապրել ուրիշների գույքը հափշտակելով, այնչափ տխմար, որչափ այն երկրագործը, որ այրելով հարևանարտը, կարծում է, թե պարարտացնում է իր հողը:
Ազգեր են ապրում ու կործանվում, բայց մի ազգ մի ուրիշ ազգի երբեք չի կարող կլանել, եթե այդ ուրիշն ինքը տրամադիր չէկլանվելու և, ընդհակառակը, գիտե դիմադրել: Ինչե՞ր չարավ ռուսական շովինիզմը Ռուսաստանի սահմաններում գտնվողազգերն ու ազգությունները «կուլտուրապես» կլանելու համար, բայց ի՞նչ շահեց նա: Կլանե՞ց նա լեհերին, ֆինլանդացիներին,լատիշներին և ճապոնացիներին: Կլանե՞ց նա հայերին, վրացիներին, թուրքերին: Ոչ, չկարողացավ և չէր ուզում կլանվել:Ավելացրեք սրան և այն, որ ռուսական կիսաասիական քաղաքակրթությունը ուրիշ քաղաքակրթություններ ջնջելու և ինքընրանց տեղում հաստատվելու զորությունից տակավին շատ ու շատ հեռու է: Թե ի՞նչ եղավ ռուսական շովինիզմի անխոնջջանքերի հետևանքը, տեսնում ենք այսօր: Միայն հարյուրերորդ անգամ նա ապացուցեց ազգամոլության և ազգատեցությանտխմարությունն ու անազնվությունը: Մի ճշմարտություն, որ ապացույցների կարիք չուներ:
Սակայն մեծ ազգերին ինքը բնությունն է տվել մեծ ախորժակ: Զարմանալի չէ, որ այդ ազգերն իրանց միջից արտադրում ենգիշակերներ, բայց երբ փոքրիկ ու աննշան ազգերն են արտահայտում իրանց նման փոքրիկներին ու աննշաններին խժռելուախորժակ, այն ժամանակ անազնվությանն ու տխմարությանը ավելանում են ծիծաղելին ու խղճալին:
Չէ՞ որ, արդարև, ծիծաղելի է տեսնել թզուկին վիթխարի զրահներ հագած և աջ ու ձախ սպառնալիքներ որոտալիս:
Չէ՞ որ անսահման խղճալի է, երբ մի բարակ ճիպոտ գործածել չգիտցողը փորձում է Հերկուլեսի դագանակը բարձրացնել: Չէ՞ որերեխայական է, երբ մանուկը, որ դեռ չէ սովորել իր փխրուն ոտների վրա կանգնել, աշխատում է ուրիշների ոտները կոտրտել:
Ահա այդչափ ծիծաղելի են, բացի անազնիվ ու տխմար լինելուց, մեր երկրի այս բոլոր շովինիստները, լինեն նրանք հայեր,վրացիներ թե թուրքեր, որոնք երազում են իրանց ազգի համար վաստակել հեգեմոնիա մեր երկրում: Երեք ազգություններից նա,որ կարծում է, թե կարող է կլանել իր այս կամ այն հարևանին, նախ և առաջ չափազանց մեծ կարծիք պիտի ունենա իրսեփական ողորմելի քաղաքակրթության կամ գոնե ֆիզիկական զորության մասին և ապա շատ թյուր գաղափար ուրիշներիուժերի մասին:
Ես ասել եմ և կրկնում եմ` Անդրկովկասի գլխավոր ազգություններից ոչ մեկն այնքան զորեղ չէ, որ կարողանա, կլանելմյուսներին և այնքան թույլ չէ, որ կլանվի: Բոլորն էլ հավասար ուժեր են, որ շատ-շատ կարող են կռվել: Բայց այդ եղբայրասպանկռիվը կունենա միայն և միմիայն մի հետևանք — երեքի էլ հավասար պարտությունը, եթե ոչ կործանումը: Այո, նույնիսկ այնզազրելի դեպքում, եթե երկուսը միանան երրորդին` կործանելու դիվային դիտավորությամբ:
Անդրկովկասը իր երեք գլխավոր ազգություններով մի եռոտանի է: Եթե ջարդեք նրա մի ոտը, կաթսան չի կարող մնալ կանգուն:Բայց ջարդել չեք կարող, որքան ևս մեծ կարծիք ունենաք ձեր ուժերի մասին, որքան ևս սպառնաք, որքան ևս վեր բարձրացնեքձեր մանկական մուրճը և որքան ևս արհամարհեք ուրիշների ուժերը:
Դադարեցեք, ուրեմն, ազգամոլներ և ազգատյացներ, գրգռէլ երեք դարավոր հարևանների` իրարու դեմ: Առանց այն էլ նրանցհարաբերությունները թունավորված են: Լավ իմացեք, որ յուրաքանչյուր հարված, որ ուղղված է հարևանի դեմ, վերադառնալու էհարվածողին կրկնակի թափով: Ամենքն արթուն են այս փոթորկալի ժամանակամիջոցում և կարող են մինչև վերջին ուժըպաշտպանել իրանց գոյությունը…
Ես այս ասում եմ` ի սեր մեր երկրի ապահովության, ի սեր բոլոր երեք ազգությունների և ի սեր նրանց ապագա սերունդների ևապագա երջանկության:
Ալեքսանդր Շիրվանզադե «Ուղեգրություններ և ակնարկներ հրապարակախոսական»