Այսօր դերասան, ասմունքող Ժան Էլոյանի ծննդյան օրն է (տեսանյութ)
Դերասան, ասմունքող Ժան Էլոյանը ծնվել է 1912 թ. փետրվարի 6-ին, Խնուս գյուղում:
1929 թ. ընդունվում է Գյումրու դրամատիկական թատրոն-ստուդիա: 1931-33 թթ եղել է Վանաձորի թատրոնի դերասան: Այստեղ խաղացել է բազմաթիվ դերեր: 1933-58 թվականներին եղել է Գյումրու ֆիլհարմոնիայի տնօրենը:
1958 թ. տեղափոխվել է Երևանի Սունդուկյանիանվան ազգային ակադեմիական թատրոն, որտեղ խաղացել է Խ.Աբովյանի «Վերք Հայաստանին», Ե.Չարենցի «Խմբապետ Շավարշը», Խ.Դաշտենցի «Ֆայտոն Ալեքը»,Պ.Սևակի «Անլռելի զանգակատունը», Գ.Էմինի «Սասունցիների պարը» և այլ ներկայացումներում: Նա նաև զբաղվել է ռեժիսուրայովԳյումրու Վարդան Աճեմյանի (Ա. Մռավյանի անվան) թատրոնում: 1960թ-ից սկսել է նկարահանվել կինոյում: Խաղացել է «Հյուսիսային ծիածան», «Հարսնացուն հյուսիսից», «Դեռ ապրում ենք», «Եռանկյունի» ֆիլմերում:
1965 թ. արժանացել է ՀԽՍՀ ժողովրդական արտիստի կոչմանը:
Մահացել է 1984 թ. մարտի 3-ին, Երևանում: