«Բեմահարթակ էր ամբիոնը գուցե ու ինքը արտիստ նախասահմանված». Լևոն Ներսիսյանին
Բեմահարթակ էր ամբիոնը գուցե
Ու ինքը արտիստ նախասահմանված,
Ոչ թե կարդում էր,այլ ներշնչանքով
Ասես երկնային,
Մերթ մեղմ` ինչպես սյուք գարնանային,
Մերթ էլ շառաչուն ջրվեժի նման
Իր միտքն էր հորդում ալիք առ ալիք,
Ամեն ելևէջ ասես նոտագիր
Ու ամեն տող ասես լուռ պատգամ,
Արտաբերում էր ձայնով իր հուժկու,
Ասես հենց ինքն էլ հին աստվածների պես
Իջել էր երկիր հին վաղնջական մեծ
Ժամանակից
Իբրև հանգերգու կամ հռետորաբան,
Ու նրա խոսքից մեր տանիքն ասես
Համլսարանական մեծ լսարանի
Երկինքն էր դառնում,
Ու մենք անձեղուն կամ էլ անտանիք
Նավարկում էինք ափերին մերձ
Տրոյական,
Կամ էլ զրուցում Լաուրայի հետ
Պետրարկայի պես,
Ու կամ էլ քննում թնջուկը շատ հին
Համլետի խոսքով`
…Լինե՞լ, չլինե՞լ…
Լռությունն ասես զարկվում էր ափին,
Եվ ոչ մի շշունջ հար անդորրի մեջ,
Թղթերի տեղ` հայացքն էր ափին,
Որ նավավարի ապահով ձեռք էր բոլորին թվում…
Բայց ու՞մ բոլորին,
Երբ մի լսարան չէր համարձակվում շունչ առնել անգամ`
Միայն թե հանկարծ անիմա չանցնի
Եվ ոչ մի տող,
Արտահայտություն`ադամանդի պես
Հղկված ու մաքուր,
Առանց պաճուճանք,
Ինքն իր իմաստով,
Որ վաղնջական հին ժամանակից
Վիպերգելու պես գալիս էր հասնում
Ուսումի ծարավ մեր իսկ ականջին…
Մինչ լսարանում քար լռություն էր,
Նա հեռանում էր իր արտիստիկ քայլքով,
Ոտքը մի թեթև կաղալով ասես
Այդ էլ էր շնորհ…
Ու լսարանում երկար մնում էր
Ներկայությունը հին աստվածների,
Բնորդի պես մերկ,
Հրաշագունեղ
Վերածնունդը միջնադարյան,
Պոետ ու մուսա,
Պառնաս,
Հին Աթենք,
Ու հարց մի,
Որ հնչեց արքայաժառանգ Համլետի
Խոսքով` «Լինե՞լ, չլինե՞լ»:
Մարինե Մկրտչյան