«Տեսել էի նրա լուսանկարը մեկից ավելի անգամ և ուրիշներից էլ լսել էի նրա արտաքինի նկարագիրը». Երվանդ Օտյան
Տասն ու երեք տարի սրանից առաջ, այն է 1919 թվականին, որոշեցի կատարել երկարատև ճամփորդություն մի շարքանձնական անախորժություններ ցրելու և հոգեպես հանգստանալու նպատակով: Ծրագրել էի անցնել Կ. Պոլիս, այնտեղիցԻզմիր և Մարմարայի ու Միջերկրականի Կիլիկիան և Սիրիայի ափերով գնալ երկու-երեք ամսով Եգիպտոս: Այնտեղից մտադիրէի Ջիբրալտարի նեղուցով անցնել Ատլանտյան օվկիանոս:
Ճամփորդությանս վերջնակետն էր Ամերիկան, կամ, ճիշտն ասած, Կալիֆորնիան:
Ինչպես տեսնում եք, ծրագիրս բավական մեծ էր. նրա իրագործումը պահանջում էր առնվազն մեկուկես տարի, ուստի վճռել էիԿ. Պոլսում մնալ ոչ ավելի, քան երկու շաբաթ: Սակայն հայտնի է, որ մարդը նախադրում է, հանգամանքները կարգադրում են:Իմ հանգամանքները, բացի բարոյականից, և նյութականից էին, հետևաբար ստիպված էի Թուրքիայի մայրաքաղաքում նստելմոտ երեք ամիս:
Ես իջևանել էի Թոքաթլյանի հյուրանոցում, որ իր մաքրությամբ և եվրոպական հարմարություններով (Կ. Պոլսում) ամենայնիրավամբ առաջինն էր համարվում:
Ժամանմանս հետևյալ օրն էր: Նստած էի իմ համարում և կազմում էի այն տեղերի և անձանց անունները, որոնց մտադիր էիայցելել: Երվանդ Օտյանի անունն առաջին շարքումն էր:
Ես կարդացել էի Երվանդ Օտյանի գործերը այն հաճույքով, որով չեմ հիշում, թե կարդացած լինեմ մի ուրիշ արևմտահայարձակագրի գործերը: Բնական է, որ առաջին այցերիցս մեկը նրան պիտի տայի: Իմ կարծիքով որպես երգիծաբան ԵրվանդՕտյանը ավելի ինքնատիպ էր, քան Հակոբ Պարոնյանը, թեև ոչ սրա չափ սրամիտ և հնարագետ, հարկավ նա էլ է ենթարկվելՄոլիեռի ազդեցությանը, բայց ոչ անհաշիվ ու անվերապահ: Ինչ վերաբերում է պոլսական ժամանակակից մյուսարձակագիրների համեմատությանը, Երվանդ Օտյանն ունի մի մեծ արժանավորություն -ոճի զարմանալի պարզություն: Միբան, որից համառորեն խուսափում են շատերը պոլսահայ արձակագիրներից, պարզություն ասված բանը շփոթելովգռեհկության հետ և չզգալով կամ չկամենալով զգալ, օր գեղարվեստական երկի գլխավոր արժանիքը հենց այդ պարզության մեջէ:
— Մտեք, — գոչեցի ես, լսելով սենյակիս դռների բախումը:
Ներս մտավ միջահասակ, երեսն ամբողջապես ածիլված մի մարդ, մոտավորապես հիսուն, հիսունուհինգ տարեկան: Նա ավելինիհար էր, քան գեր, ավելի վատառողջ, քան կայտառ: Հագնված էր նա վերին աստիճանի անփույթ, ուզում եմ ասել նրադերձակը շատ անհոգ էր եղել իր արհեստի վերաբերմամբ և շատ անշնորհք: Առանձնապես տձև էր նրա պահանջվածից ավելինեղ ու կարճ պանթալոնը իր կուչկուչված ծալքերով ծնկների վրա:
Ես իսկույն ճանաչեցի Երվանդ Օտյանին: Տեսել էի նրա լուսանկարը մեկից ավելի անգամ և ուրիշներից էլ լսել էի նրաարտաքինի նկարագիրը: Բացի այդ, չէ որ եզակի մարդիկ իրանց ներսում ունեն մի խորհրդավոր գոհար, որ վայրկենաբար դուրսէ ելնում մի փայլում, երբ նայում ես նրանց աչքերին:
Օտյանի աչքերը կապտագույն էին, ոչ այնքան խոշոր, որքան սուր, հոնքերը սև, քիթը մի քիչ արծվային, այսինքն կեռ:
— Երվանդ Օտյանը, — ասացի ես, ուրախանալով և ընկերաբար գրկելով նրան, նստեցրի քովս, գահավորակի վրա:
Սովորական «բարի գալստից» հետո նա մի զննող հայացք ձգեց աջ ու ձախ և մի տեսակ հոգնած բարիտոնային ձայնով հարցրեց.
— Գո՞հ եք հյուրանոցեն:
— Ավելին պահանջելու կարիք չեմ զգում:
— Ծովը հանգի՞տ էր, չնեղվեցաք ճամփին:
— Ամենևին:
— Բոսֆոր հավանեցա՞ք:
— Զմայլելի էր:
— Կվախենամ, որ նույնը չպիտի ըսեք Պոլսո համար:
— Ինչո՞ւ:
— Պոլիս գեղեցիկ է ծովեն ու միայն ծովեն: 519
— Բայց…
— Ոչ, ոչ, մի ըսեք: Դրսեն եկող ճամփորդներ չպիտի նավեն իջնան, պիտի հեռվեն նայեն ու երթան…
Եվ իսկույն ևեթ, մեղմիկ ժպտալով, ավելացրեց.
— Սակայն չեմ կամենար ըսեի թե դուք ալ նույնը պիտի ընեք: Մենք չպիտի թույլ տանք, որ դուք մեզնե շուտ բաժնվիք:Արմիստիսեն հետո առաջին ռուսահայ գրողն եք, որ մեզի կայցելեք:
— Շնորհակալ եմ:
շարունակելի