Previous Story
«Ես մեծ Չապլինի աշակերտն եմ, իմ հերոս Ռաջը նույն չապլինյան Չառլին է». Ռաջ Կապուր
Չապլին դերասանի և ռեժիսորի ստեղծագործությունը խորապես ներգործել է և շարունակում է ներգործել բովանդակ համաշխարհային կինոպրոցեսի վրա: Չապլինից սովորել ու շարունակում են սովորել տարբեր երկրների վարպետները: Ահա բազում օրինակներից լոկ մեկը. Հնդկական կինոյի խոշոր վարպետ Ռաջ Կապուրն ասում է. «Ես մեծ Չապլինի աշակերտն եմ, իմ հերոս Ռաջը նույն չապլինյան Չառլին է, որը, սակայն, ապրում է ուրիշ ժամանակներում և ուրիշ երկրում»: Նրանք, ովքեր դիտել են Կապուրի «Ես ծաղրածու եմ» ֆիլմը, կհամաձայնեն, որ այստեղ հնդիկ վարպետը երբեմն ուղղակի «մեջբերումներ է կատարում» 30-ականների չապլինյան կատակերգություններից: