Մահացել է արձակագիր Լևոն Խեչոյանը
Լեւոն Խեչոյանը ծնվել է 1955 թ. դեկտեմբերի 8-ին, Ախալքալաքի շրջանի Բարալեթ գյուղում։
1983 թ. ավարտել է Մանկավարժական Ինստիտուտի բանասիրական ֆակուլտետը։
1987 թվականից ապրում է ՀՀ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում։ Գրել սկսել է դեռևս դպրոցական տարիներից։
1988 թվականից նրա ստեղծագործությունները տպագրվում են հանրապետական մամուլում։ Նրա անդրանիկ ժողովածուն լույս է տեսել 1991 թ.՝ «Խնկի ծառեր» վերնագրով։
Լեւոն Խեչոյանի պատմվածքները թարգմանվել են ռուսերեն, ուկրաիներեն, անգլերեն եւ այլ լեզուներով։
1994 թվականից սկսած պարբերաբար տպագրվում է Մոսկովյան «Լիտերատուրնայա գազետա» թերթում, «Դրուժբա նարոդով», «Լեպտա» ամսագրերում։ 1998 թ. տպագրվել է «Լիտերատուրնայա Ուկրաինայում»։
«Սեւ գիրք, ծանր բզեզ» վեպի համար 2000 թ. արժանացել է ՀՀ պետական գրական «Ոսկե եղեգն» մեծ մրցանակի։
Խեչոյանի գործերից առավել հայտնի են` «Խնկի ծառեր», «Արշակ արքա, Դրաստամատ ներքինի», «Տան պահապան հրեշտակը», «Հողի դողը», «Հունիսի հինգը և վեցը», «Փուշը, Հայր, Փուշը»…
Magaghat.am-ը ցավակցում է Խեչոյանի ընտանիքի անդամներին, հարազատներին, ընկերներին, ծանոթներին և ընթերցողներին: