Հայ մանրանկարչությունը ե-է դարերում
Հայկական մանրանկարչությունը սկզբնավորվել է հայ գրերի գյուտի ժամանակից (405 թ.)։ Պահպանված հնագույն նմուշները վերաբերում են ¼ -Է դարերին։ Եվ չնայած 1512թ. տպագրվել է հայերեն առաջին գիրքը, ձեռագիր մատյաններ շարունակել են ստեղծել ընդհուպ մինչև ԺԹ դարը։ Գրեթե տասնհինգ հարյուրամյակ Հայաստանում զարգացել են գրչության արվեստը և մատենական գեղանկարչությունը։ Առանձին գրչօջախներ տարբեր ժամանակներում ապրել են ստեղծագործական վերելքի և վայրէջքի շրջաններ։ Առաջատար դերը փոխնիփոխ պատկանել է մերթ այս, մերթ այն կենտրոնի, բայց, ընդհանուր առմամբ, ամեն մի դարաշրջան իր ավանդն է ներդրել ձեռագրերի ձևավորման պատմության մեջ։
Հայկական մանրանկարչության վաղ շրջանի զարգացման ուղիների մասին կարելի է դատել մեզ հասած առանձին պատառիկների հիման վրա։ Դրանց թվում են §Էջմիածնի Ավետարան¦ի մեջ (ձեռ. N 2374) կարված թերթերի ¼-Է դարերով թվագրվող չորս մանրանկարները։ Կատարման բարձր մակարդակը վկայում է վաղ միջնադարյան Հայաստանում գոյություն ունեցող կերպարվեստի արդեն կայունացած ավանդույթների մասին։ Մանրանկարները կատարված են հանդիսավոր, կոթողային ոճով, գունաշարը վառ է և հագեցած։ Տաճարների կառուցման սկզբունքներին համապատասխանող զարդարված սյուները, մարդկանց զգեստները և կեցվածքը վկայում են անտիկ շրջանի արվեստի ավանդույթների հետ նրանց ունեցած խոր կապի մասին։ Սերտ նմանություն կա այդ մանրանկարների և դրանց ժամանակակից հայկական որմնանկարների միջև (օինակ՝ Լմբատավանքի Է դարի որմնանկարները)։Ե -Է դարերում գեղարվեստական կյանքը Հայաստանում եղել է բավականին աշխույժ։ Այդ մասին են վկայում ոչ միայն ճարտարապետական կառույցները, նրանց որմերի գեղարվեստական հարդարանքը (հարթաքանդակները, որմնանկարները), մանրանկարչական արվեստի պահպանված նմուշները, այլև գրավոր աղբյուրների տվյալները։ Այս առումով մեծ հետաքրքրություն են ներկայացնում այն սուր վեճերը, որոնք մղվում էին Աստծուն պատկերելու թույլատրելիության շուրջը (պատկերամարտության շարժում)։ Զ դարի վերջի հեղինակ Վրթանես Քերթողն իր §Յաղագս պատկերամարտից¦ գրվածքում հանդես է գալիս ի պաշտպանություն սրբապատկերների։ Փաստ, որն ապացուցում է այդ ժամանակ Հայաստանում զարգացած ëñµ³å³ïÏ»ñ³ÛÇÝ արվեստի գոյության մասին, որի սկզբունքները դարձել էին բանավեճերի առարկա։