Վախճանվել է ժողովրդական ճարտարապետ Ջիմ Թորոսյանը
Հայ ճարտարապետ, ակադեմիկոս, հայ արդի ճարտարապետության խոշորագույն վարպետ Ջիմ Թորոսյանը ծնվել է 1926 թ. ապրիլի 18-ի:
1949 թ-ին ավարտել է Երևանի Պոլիտեխնիկ ինստիտուտը։ 1954թ-ին Մոսկվայում ավարտել է ՍՍՀՄ-ի Ճարտարապետության ակադեմիան, 1957 թ-ից Հայաստանի Ճարտարապետների միության անդամ է։ 1954 թ.-ից դասավանդել է ԵՊՃՇՀ-ում (1979թ.-ից՝ պրոՖեսոր)։ 1962-1964 թթ.-ին՝ ՀՃՄ վարչության նախագահի տեղակալ։ 1958 թ.-ից՝ Երևաննախագիծ ինստիտուտի ճարտարապետության արվեստանոցի ղեկավար։
1989-1990 թթ.-ին Ջիմ Թորոսյանը ղեկավարել է Սպիտակի երկրաշարժից հետո Հայաստանի տուժած շրջանների վերակառուցման հանձնաժողովի խորհուրդը։
ԽՍՀՄ ժողովրդական ճարտարապետ է, Ճարտարապետության Միջազգային Ակադեմիայի պրոֆեսոր, Ճարտարապետության Միջազգային ակադեմիայի Մոսկվայի բաժնի ակադեմիկոս, ԽՍՀՄ-ի Պետական պարգևի դափնեկիր, Հայկական ՍՍՀ Պետական պարգևի դափնեկիր, ԽՍՀՄ-ի գեղարվեստի Ակադեմիայի ոսկե մեդալակիր։
ՌԴ ճարտարապետության և շինարարության ԳԱ պատվավոր (1994), Ուկրաինայի ճարտարապետության ակադեմիայի արտասահմանյան (2002) անդամ։
Վրաստանի ճարտարապետության ինստիտուտի պատվավոր պրոֆեսոր (2001)։
Բուլղարիայի (1982), Վրաստանի (2001), Ռուսաստանի (2002) ճարտարապետների միությունների պատվավոր անդամ, Համամիութենական ստուգատեսի «Տարվա լավագույն ստեղծագործություն» ոսկե (1982), ՀՀ Անանիա Շիրակացու (1998) մեդալներ։ Երևանի (2003), Սպիտակի (2004) պատվավոր քաղաքացի։
Արժանացել է «Երևանի պատվավոր քաղաքացի» կոչմանը։
Բնակվում էր Երևան քաղաքում, Բաղրամյան պողոտա,Ալիխանյան փ. շենք 12 հասցեով, իր և ճարտարապետ Պապյանի կողմից նախագծված շենքում
Մահացել է 2014 թ. հունվարի 5-ին:
wikipedia.org