Հույզերը սիրո մեջ որպես բիոքիմիական պրոցես
Հասմիկ Հակոբյան : Ծնվել է 1986 թ. նոյեմբերի 7-ին, ք. Վանաձորում: Մասնագիտությամբ հոգեբան է, հոգեթերապևտ, թրեյներ, սոցիալ-հոգեբանական բարեգործական ծրագրերի աջակից և ղեկավար: Աշխատում է «Միսաք Մանուշյանի» անվան թիվ 48 հիմնական դպրոցում, «Մարդու պտղաբերության կենտրոնում» և «Գոյ» հոգեբանական կենտրոնում: Հանդիսանում է մի շարք հոդվածների, պատմվածքների, բանաստեղծությունների հեղինակ:
Ի՞նչ է սերը: Այն խիստ անհատական, անկրկնելի, ինքնատիպ ապրում է. ամեն մեկն յուրովի է սիրում: Սերը ընտրողական է, որովհետև սիրողի համար սիրո օբյեկտ դառնում է միայն մեկը, որին նվիրվում է ողջ հոգով, կյանքով ու էությամբ: Այս զգացումը իր մեջ ներառում է նաև ամենավաղ բնազդներից մեկը,որը հատուկ է ցանկացած կենդանի էակին` իր տեսակի շարունակումը: Կենդանիների համար կարևոր հատկանիշներից այն է, որ զուգընկերն ուղղակի պետք է լինի առողջ, ուժեղ և սեռապես հասունացած: Մարդկային անհատը առավել ուշադիր է ընտրում իր զուգընկերոջը: Կարևոր դեր է խաղում դերահասարակարգային դիրքը, տարիքը, ֆիզիկական գրավչությունը: Բնությունը առավել խելացի է, որը անձին տվել է զուգընկերոջը ճիշտ ընտրելու մեխանիզմ, իսկ մենք, ամեն կերպ փորձում ենք շրջանցել այն: Եվ որպես շրջանցման արդյունք հանդիսանում են ոչ միայն բաժանումները, սեքսուալ ոլորտի քանդումը, այլ ամենավատը` հիվանդ երեխաները: Նույնիսկ առողջ ծնված երեխան արդեն վտանգված է հիվանդանալու ոչ միայն ժառանգաբար փոխանցվող հիվանդություններով, այլ նաև մեծանում է նախատրամադրվածությունն ձեռք բերել վտանգավոր հիվանդություններ: Բոլոր գիտեն այն տարօրինակ զգացման մասին, որը առաջանում է որոշ տարբեր սեռի մարդկանց մոտ իրար հանդիպելիս: Այդ մարդը ուրիշների նկատմամբ սովորական է վերաբերում, իսկ այդ կոնկրետ անձի տեսնելիս կարծես թե մարմնով մրջյուններ են վազում: Այդ անձի հետ խոսելիս կարմրում են, սկսում են կակազել կամ թե ընդհանրապես կորցնում են խոսելու ընդունակությունը, մտքերը խառնվում են, սկսում են իրենց պահել ոչ ադեկվատ և ամենակարևորը նրանք հաճույք են ստանում այդ անձի հետ շփումից: Այս ամենը ենթարկվում է բիոքիմիայի օրենքներին: Այս ներքին կողմնորոշման մատրիցան հանդիսանում է սիրո քարտեզ: Գաղտնիքը նրանում է, որ օրգանիզմը արտադրում է քիմիական նյութեր, որոնք գործում են որպես թույլ նարկոտիկներ: Ոմանք այնպես են սովորում դրան, որ ձգտում են այնպիսի իրավիճակների, որոնց ժամանակ այն արտադրվում է : Այդպիսի իրավիճակ է մեզ համար հանդիսանում սեռական զուգընկերոջ հայտվելը: Հենց այդ մարդն էլ հանդիսանում է մեզ համար, որպես առողջ և լավ սերնդի բեղմնավորող: Ինչպե՞ս է պատահում, որ մենք ճանաչում ենք միմյանց, 1000 հոգու միջից «հազիվ թե հպված ձեռքերով»: Ամեն մի անհատ յուրահատուկէ, նա ունի 46 քրոմոսոմ, որոնք իրենց մեջ կրում են ժառանգական գեների մասին ինֆորմացիա: Ամբողջ ինֆորմացիան գտնվում է գեներում, ամբողջը`աչքերի գույնը, ամեն մի խալը, որքան մազ կա գլխին, նույնիսկ եղունգի կառուցվածքը… այս թվում նաև թե ինչ հոտ ունենք մենք: ( Kohl & Francoeur 1995): Հենց հոտն էլ մեծ դեր է խաղում զուգընկերոջ ճանաչման մեջ: Հոտը այնքան անհատական է, որքան որ մատնահետքերը: Հոտի մեջ կոդավորված է մեր ֆիզիկական և հոգեկան առողջական վիճակի ինֆորմացիան: Այն իրենից ներկայացնում է քիմիական նյութերի խառնուրդ, որն արտադրում է օրգանիզմը: Նրա կազմի մեջ մտնում է ֆեռոմոնները` բիոլոգիական ակտիվ նյութերը, որոնք արտադրվում են միջավայրում տեսակի կողմից, որոնք էլ ակտիվ ձևով ազդում են վարքի վրա: Էմոցիոնալ և Ֆիզիոլոգիական վիճակը կարելի է ասել, որ հանդես է գալիս որպես մետաբոլիզմ, միևնույն տեսակի այլոց համար: Որպես կանոն, ֆեռոմոնները կազմվում են հատուկ երկաթի միջոցով: Գտվել են որոշակի կանայք, որոնց սեռային ֆեռոմոնները հանդիսանում են որպես էվոլյուցիոն հիմք` ի նշան այն ժամանակների, երբ տղամարդիկ զուգընկերուհի ընտրում էին հոտի միջոցով: Ֆեռոմոնների բիոլոգիական ազդեցությունը իրականանում է սովորաբար որպես հեմոռեցեպտորներ, մեծամասամբ հոտառության օգնությամբ: Ֆեռոմոնները չեն պատկանում ինչ-որ մի տեսակի քիմիական միության, նրանց կառուցվածքը շատ տարբեր է, նրանք հանդես են գալիս առանձին քիմիական միություններով: Ֆեռոմոնները, որոնք մոտ 100-ից ավել են, ունեն տարբեր ֆունկցիաներ: Հենց ֆեռոմոնների միջոցով է, որ խելացի բնությունը պաշտպանել է իրեն անճշտություններից: Բայց նրա ամենակարևորն ծրագիրն այն է, որպեսզի կարողանա գրավել հակառակ սեռին: Կենդանական աշխարհում էգը մաշկով է զգում արուին և հակառակը: Այս մեխանիզմը աշխատում է նաև մարդկանց մոտ: Փորձերի արդյունքում հաստատվել է, որ տղամարդկանց աչքերում կանանց սեքսուալությունը բարձրանում է կոպուլինի ազդեցության տակ, որը արտադրվում է կնոջ ներքին սեկրեցիոն գեղձերում: Թերևս միայն յուրաքանչյուր 10-րդ տղամարդ ունի ֆեռոմոն, որը առավել գրավիչ է դարձնում նրան: Այդ միստիկ սեքսուալ նյութը դա անդրոստերոն է, որը արտադրվում է մակերիկամներում: Քիմիական նյութ անդրոստենոլը, որը կա տղամարդու քրտինքի մեջ, արձակում է կտրուկ մուշկի հոտ, որն էլ գրավում է կնոջը: Թերևս անդրեստենոլի թթվելու դեպքում, այն դառնում է անդրոստենոն, որն կնոջ մոտ առաջ է բերում նեգատիվ ռեակցիա`բացառությամբ այն կանանց, որոնք ապրում են օվուլյացիա (բեղմնավորման շրջան): Նշված է, որ այն տղամարդկանց մոտ, ում մոտ անդրոստերոն շատ կա, նրանք ֆիզիկապես առավել ուժեղ են: Ինչպես արդեն նշեցինք, հոտը մեծ դեր ունի կենդանական աշխարհում, սակայն մարդու մոտ հոտառությունը այնքան թույլ է, որ գուցէ մենք չենք կարողանա զգալ այդ հոտը, սակայն, ապացուցված է, որ եթե մենք հանդիպենք այդ անձին, անմիջապես մեր քիթը կընկալի այն: Կարելի է ասել մեր ներսում կա նաև մեկ այլ «քիթ» այսպես կոչված «Յակոբսոնի օրգանը»: Շատ փոքրիկ, գրեթե միլիմետրի հասնող այդ օրգանը, ոչ թե ընկալում է հոտը, այլ ընկալում է ֆեռոմոնները, թռչող միկրոօրգանիզմները, որոնք քրտինքի միջոցով արտադրվում են ցանկացած կենդանի օրգանիզմի կողմից: Այդ հրաշք օրգանի ռեցեպտորները փոխանցում են ուղեղին ֆեռոմոնի ամենաքիչ քանակությամբ դոզան, այն կարելի կարելի է արտահայտել 10-ական դրոբով, որտեղ ստորակետից հետո 12-ական զրոներ են: Նույնիսկ ամենակատարյալ սարքը չի կարող գրանցել այն, այնինչ մարդու քիթը զգում է առանց ջանքերի: Անցկացված հետազոտությունները ապացուցել են, որ ֆեռոմոնները բիոլոգիական ակտիվ նյութեր են, որոնք առաջացնում են սուր սեքսուալ ցանկություն և էմոցիոնալ կախվածություն տղամարդկանց մոտ: Վեգետատիվ ակտիվությունը դրսևորվում է մի շարք ձևերով ` մաշկի (КГР) ընդդիմության փոփոխությունը, սրտի մաքրության կրճատումը, արյան ճնշման փոփոխությունները, անոթների լայնացումը կամ նեղացումը, մաշկի ջերմաստիճանի փոփոխումը, արյան մեջ հորմոնային և քիմիական չափը: Հայտնի է, որ սիրահարվածության ժամանակ բարձրանում է արյան մեջ ադրենալինի քանակը, սրտի աշխատանքը լավանում է, մեծանում է բիբերը: Ադրենալինը ազդում է ուղեղի ռետիկուլյար ֆորմացիայի վրա`որն էլ իր հերթին ազդում է ուղեղի այլ բաժինների վրա`փոխելով դրանց ֆունկցիոնալ վիճակը. օր.`թալամուսը, որն մեծ դեր ունի էմոցիոնալ վարքի մեջ և որի գլխավոր ֆունկցիան հանդիսանում է բոլոր տեսակի զգայությունների միացումը, ինֆորմացիայի համեմատումը, որն ստացվում է տարբեր ուղիների միջոցով: Հիպոֆիզը ուժեղացնում է այն, հորմոնը որը ազդում է սեռական գեղձերի վրա, որոնք արտադրում են էնֆեկալիններ և էնդորֆիններ: Մարդը այդ ժամանակ սկսում է զգալ և մտածել լրիվ այլ կերպ, փոխվում է ինքնազգացողությունը, ինչպես դրական, այնպես էլ բացասական կողմերով: Երբ մենք վատ ենք զգում, մեր գլխուղեղում արտադրվում է առանձնահատուկ նյութեր` էնֆեկալիններ: Սրա հակառակը կատարվում է էնդորֆինների ժամանակ, որոնց մենք անվանում ենք դրական հույզեր: Էնֆեկալինները և էնդորֆինները հանդիսանում են բնութագրիչներ սիրահարվածության ժամանակ: Սրանց աղդեցությունը օրգանիզմի վրա համեմատում են նարկոտիկների հետ: Այս ազդեցությունն ոչ շարունակական է, որով էլ բացատրվում է սիրահարվածության շրջանի ընթացքը: Տրամադրության կտրուկ փոփոխություն և ոչ ադեկվատ վարքի մեջ կարևոր դեր են խաղում բիոգենամինները (սեռոտոնինը, դոֆամինը, նորադրենալինը): Ուղեղում սեռոտոնինի աճին զուգընթաց անձի տրամադրությունը բարձրանում է, իսկ սրա պակասը բերում է դեպրեսիայի: Նյութերը, որոնք բարձրացնում են տրամադրությունը, մեծացնում են նորադրենալինի քանակը, իսկ դոֆամինի քանակը նյարդային վերջույթներում: Մեր հույզերը ծագում են որպես կոնկրետ ներքին միջավայրի արտացոլում, որոնք հանդես են գալիս համապատասխան ռեցեպտորների միջոցով: Նյութերը, որոնք կան յուրաքանչյուրիս հոտի մեջ, հանդիսանում են պատճառ այդ գրգռիչների համար, որն կարելի է ասել հանդիսանում է ուղեղի համար բիոքիմիական փոփոխությունների մեխանիզմ: Բայց ամեն ինչը չէ հիմնված հոտի վրա, հենց արտաքին տեսքն ևս ազդակ է հանդիսանում. քայլվածքը, ձայնը, հայացքը, որն հարազատ է թվում, դրա համար էլ առաջանում է անբացատրելի զգացում, լինել իրար կողքի, առաջանում է ֆիզիկական մերձեցման ձգտում, առաջանում է ցանկություն զուգընկերոջը միայն ուրախություն և բերկրանք պարգևել: Թերևս ամենամեծ բնության մեխանիզմը միայն մեկն է` շարունակել սերունդը: Բազմացման բնազդը հանդիսանում է մեր բոլորի հիմնային գոյի մասը: Երբեմն չկան միասին լինելու հնարավորություններ, սակայն դրանք բոլորը մեր իսկ կողմից ստեղծված արհեստական պատճառներից են: Անձը պահապանում է հասարակության կողմից ստեղծված օրենքները, որոնց խիստ պահպանումն նախևառաջ վնասում է իրեն: Հաճախ մենք քողարկվում ենք կեղծ բարոյականությամբ, որպես դիմակ` թաքուն երազելով քանդել այն: Սա նույն բանն է, երբ մենք ցանկանանք հանգստանալ, սակայն ստիպված ենք ֆիզիկական աշխատանք կատարել: Սիրեք և եղեք սիրված:
Հասմիկ Հակոբյան
Հոգեբան-հոգեթերապևտ