Ներկայանում են երիտասարդ արվեստագետները. Գոհար Պետրոսյան (լուսանկարներ)
Գոհար Պետրոսյան: Ծնվել եմ 1985 թ., Լենինական քաղաքում: 2003 թ. ավարտել եմ Գյումրու Գեղարվեստի ավագ դպրոցը, գոբելենագործ-ժանյակագործ մասնագիտությամբ, 2009թ.` Երևանի Գեղարվեստի ակադեմիայի Գյումրու մասնաճյուղի գեղանկարի բաժինը, գեղանկարիչ մասնագիտությամբ:
Մասնակցել եմ մի շարք ցուցահանդեսների`
20.05.97թ. – Հաշմանդամների աշխատանքների ցուցահանդեսի Շիրակի մարզային փուլ:
27-28.07.97 թ. – Հաշմանդամների աշխատանքների ցուցահանդեսի հանրապետական փուլ:
1998 թ. ապրիլ- Պատանի նկարիչների փառատոն ( առաջին և երկրորդ փուլ): Շահել եմ առաջին մրցանակ:
01.06.99 թ.- Գյումրիի գեղագիտական կենտրոնում առաջին անհատական ցուցահանդեսը:
2000թ. նոյեմբեր – Գյումրիում պատանի նկարիչների փառատոն «Իմ քաղաքի ապագան իմ աչքերով»: Ստացել եմ դիպլոմ.
2002 թ. սեպտեմբեր — 2004 հոկտեմբեր «Բարի կամք, բարի գործ, բարի ելք», միջմարզային կամավորական շարժման շրջանակներում անհատական ցուցահանդեսներ, ք. Գյումրիում:
2002 փետրվար- Անհատական ցուցահանդես Կանադայի Տորոնտո քաղաքում:
2003 դեկտեմբեր- ՄԻԱՎ-ՁԻԱՎ միջազգային օրվան նվիրված «Ապրիր և թող ապրեն» թեմայով նկարների մրցույթ: Շահել եմ առաջին մրցանակ (ք. Գյումրիում ):
2004թ. օգոստոս — «Մեկ ազգ, մեկ մշակույթ» համահայկական մշակույթային առաջին փառատոն: Ստացել եմ դիպլոմ:
2005 սեպտեմբեր – Երևանի «Նարեկ» մշակույթային կենտրոնում` Գեղարվեստի Ակադեմիայի Գյումրիի մասնաճյուղի ուսանողների ցուցահանդես:
2006 թ. մարտ- Ավստրիայում Մոցարտի 250-ամյակին նվիրված ցուցահանդես:
27.10.2011 թ- Իմ և իմ աշակերտների անհատական ցուցահանդես ՀՀ Շիրակի մարզի գ. Հացիկում:
08.04 2012 թ. անհատական ցուցահանդես Գյումրիի Գալերի 25 պատկերասրահում:
17.02-24.02 2013թ. UAMO փառատոն Գերմանիայի Մյունխեն քաղաքում:
Ինքնանկար
Գյուղ Հացիկ, Մատուռի փլվածքը
Ձմեռը Հացիկում
Մեր բակում
Ծաղկեփունջ
Էտյուդ
Էտյուդ
Ինքնանկար նատյուրմորտով