Արմեն Մարտիրոսյան. «Տեսածն ու զգացածը տեղավորեց աչքերում, մի մասն էլ պահեց երակներում»
Ոչ մագաղաթ կար, ոչ գրիչ, ոչ մելան: Գրելիք ուներ, տեղ չկար: Ուսապարկը դափ- դատարկ էր, գրպաններն ավելած, մեծ ու մանր սրբած մեծ ու մանր դրամից: Տեսածն ու զգացածը տեղավորեց աչքերում, մի մասն էլ պահեց երակներում. «թող արյան հետ հոսի ու զորանա,- ավելացրեց, — երակներն ապահով են, հեռու չարից ու փորձանքից»: Նա քայլեց երակներում տեղադրված Անիի միջով, ճանապարհին կանգ առավ , Կաթողիկե եկեղեցում երեք մոմ վառեց, մեկն` իր, մյուսը` նշանածի, երրորդը` Անիի համար: Սպասեց մոմերը հալվեն, վերջանան, որպեսզի ցանկությունն ի կատար ածվի: Ուզում էր քաղաքը հեռու լիներ չարից ու փորձանքից: Մ ոտիկից նա նկատեց մի բան, ինչի մասին տեղաբնակները շշուկով են խոսում իրար ականջի: Սարդոստայնն էր, մեղքի պես փաթաթվել էր քաղաքի պարանոցին: Յուրաքանչյուր բնակիչ իրենից թոթափում է մեղքը` տան բակում, փողոցի խաչմերուկում, աչքի ընկնող վայրերում աղոթատեղի կառուցելով, երկարաձգում է քաղաքի հոգեվարքը: Դրա համար էլ եկեղեցիները շատ են բնակելի տներից:
— Մեղավոր ենք ,- շշնջաց մեղքը չափից դուրս աստվածապաշտ,
խաղաղասեր ու կառուցող լինելու մեջ է: Այնինչ հավանաբար անհրաժեշտ էր մի քիչ խորամանկություն, չարություն և ուրիշին ստրկացնելու կարողություն:
Նա այդ ասաց երակներում տեղադրված Կաթողիկե եկեղեցում, վառվող մոմի հետ զրուցելիս: Ոչինչ չթաքցնելու չափ մերկ էր իր և աստծո առաջ, և քանի որ առանց դիմակ — հագուստի էր, սոսկումով նկատեց աջ ուսի վերքը: Վաղուց սպիացել էր, բայց չէր կորցրել նախկին սարսափելի տեսքը: Սպին, վաղուց մարած, անթեղված կրակ, բորբոքվում էր նախկին ուժգնությամբ` հիշողության այրվող խռիվներին հանդիպելիս: Աջ ուսի կարկատանով ամեն բան չվերջացավ: Դա նետերի թիրախ դառնալու սկիզբն էր. հետո նա գրեթե ամեն օր նետահարվում էր. սեփական մտքերից, զգացումներից, թափառիկ ու աստնվոր կյանքի հարվածներից:
Ե՞րբ էր, թողեց Սյունյաց աշխարհի Շնոհերք գյուղը, թափառականի ցուպ առավ՝ մաշելու Հայաստան աշխարհում: Ու՞ր էր շտապում, ի՞նչ էր որոնում: աշխարհում, ախր, շտապողը՝ շատ, որոնողը՝ շատ, ինքը հար և նման էր ամենքին, ամենքի հետ գնում էր և այդ անվախճան ճամփորդության մեջ միայն սկիզբն էր հայտնի, սկիզբը հարազատ տուն էր, Շնոհերք գյուղ էր, թողեց հեռացավ: Այս էլ քանի տարի Փալիկ գրիչը գնում է իր կորստի ետեևից, շրջում է գավառից գավառ, չի գտում: Ճակատագիրը փայտե խաչ է, հետն ակամա տեղից տեղ է տանում, ինչքան ուզում է իրենից պոկել, չի կարողանում: Բովանդակ Հայաստան երկրում տեղ չկա, որ փայտե խաչը դեն նետի, ազատվի, միակ ազատ մնացած իր մեջքն է, խաչը բեռ է արել, տանում է: Աշխարհում մեկն իրենից առաջ հասցրել է խաչվել, և նա Միակ է ու միածին: Հիմա գրիչը` շատ, գրչի նման հազար ու մի կորստի ետևից գնացող` շատ, բոլոր տեղորն զբաղեցրել են, և Գողգթան շուրջն է և ամուր, թուրք — սելջուկի արարած Գողգոթան հայոց աշխաարհում: Ամռան տապին հանկարծակի հարձակված ձյունն ու ամենայն մարդ -արարածի: Վախի պատերը հաստ են ու համատարած` անակնկալ սառցակալած ամռանը և ցուրտ ձմռանը հագած մուշտակի, վերարկուի ու այծենակաճի պես:
Նրա դիմաց Շեհդադյաննների Անին է: Ոչ, Անի չի , նախկին քաղաքի ցրտահարված ստվերն է: Ոգու սովն իրենով լցրել է Շիրակի ամբարները ևս: Փալիկի մարմինը դիմանում է սովին, դեռ երկար կդիմադրի: Գիր ու գրքերի վրա մաշված կյանքն ամուր պանդվանդան է, անսասան է պահում հոգեկան հարստության ամբողջ պաշարը: Ամենանեղ օրն իր հարստությունից մասն է հանում ապրուստի համար և ապրում է՝ ուրիշին նեղություն չտալով:
Ոգու սովի հետ նաև քաղց է մարմնական: Փալիկը սովորել է դա նույնպես հաղթահարել, ծոմ է պահում օրեր ու ամիսներ, սնվում մի կում ջրով ու նշխար հացով: Նրան առաջնորդող ճանապարհը լիքն է ոտաբոբիկ ու քաղցած անցորդներով, և այդ բազմության մեջ Փալիկ գրիչն ապրում է դժվար ու մեկուսի: Շուրջը մարդիկ մանրացել են ավազահատիկների չափ: Հետո ավելի են մանրանալու` խառը ժամանակին համապատասխան: Եվ գրիչը տխրեց նախ իր, ապա ունենալիք երեխայի համար: Իր և Արծվիկի երեխան … Ինչպե՞ս է ապրելու աշխարհում. հարմարվելու համար չի մանրանալու և կրելու է հոր ճակատագիրը:
Աստիճանաբար պարզվեցին ունենալիք որդու դեմք ու դիմագծի մանրամասները: Ահա նա, խոշորաչք ու թխամաշկ, լայնաճակատ ու սևահեր, Փալիկի փոխարեն նստել է քարին, հոգնած է ու հուսահատ, վրան` պատառոտված ու փոշեծածկ հագուստ, աչք է գցել — մի աչքը` պահապան հրեշտակ, Անիի վրա, մյուսը՝ անձրևաբեր ամպ, աշխարհի մասին խորհրդածող: