«Հայերի վարկը». Ալեքսանդր Շիրվանզադե
Հայերի վայելած վարկի մասին բավականաչափ տեղեկություններ ստացա ես մի քանի լավատեղյակ անձերից ևմասնավորապես պատվելի Պենեյանից, որ սերտ կապեր ունի բուն ամերիկացիների հետ: Նա ոգևորությամբ պատմեց մի շարքփաստեր, որ բնորոշ են բուն հայ ժողովրդի բարոյական պատկերի համար: Առևտուրի մեջ ամերիկահայը ամերիկացու չափշիտակ է և գիտե անարատ պահել իր վարկը: Ամերիկահայությունը ընդամենը հազիվ 40-ամյա գաղութ է, բայց արդեն ունի միխումբ առևտրականներ, որոնք վայելում են անսահման վարկ բանկերում: Մինչև այժմ ոչ ոք նրանցից ի չարը գործ չէ դրել այդվարկը: Դպրոցներում, հայ աշակերտները, իրանց աշխատասիրությամբ և ընդունակությամբ, գրեթե առաջին տեղն են բռնումնորեկ տարրերի մեջ: Կան տաղանդավոր բժիշկներ, փաստաբաններ, ճարտարապետներ և պրոֆեսորներ, որոնք նույնհեղինակությունն ունին, ինչ որ իրանց ամերիկացի արհեստակիցները:
Պ. Պենեյանը ի միջի այլոց պատմեց մի հայ ատամնաբույժի մասին, որ պատերազմի ընթացքում հրաշքներ է գործել: Այսպես,օրինակ, շռապնելը ամբողջովին կտրում է մի գնդապետի ծնոտը, ատամնաբույժը անմիջապես կտրում է մի նոր սպանվածզինվորի ծնոտը և փակցնում գնդապետի դեմքին: Այժմ այդ գնդապետը ողջ և առողջ է, և դժվար է նկատել, որ ծնոտը ուրիշի է:Անգլիական կառավարությունը հրավիրում է հայ ատամնաբույժին Լոնդոն:
Սակայն, այս բոլորից ավելի ինձ ուրախացրեց մի ուրիշ բան: Մի օր Լեկսինկտըն ավընյուում, երբ նստած էի համեստգորգավաճառ Գանձյանի խանութում, լուսամուտից դեմառդեմ մայթի վրա տեսա խռնված մի բազմություն:
Այդ ի՞նչ է, — հարցրի ես:
Այդ շինության մեջ կա բարեգործական ընկերությունմը. վաղը ջրորհնենք է. տոնի առիթով այսօր ընկերությունը աղքատընտանիքներուն ուտելիք և հագնելիք կբաժնե:
Նայեցի. մարդիկ դուրս էին գալիս այդ տնից ծանրապես բեռնավորված զանազան իրերով` սկսած ուտելիքից մինչևխաղալիքներ երեխաների համար:
Վարպետ, դուք այդտեղ կտեսնեք ամեն ազգի չքավորներ, բացի բուն ամերիկացիներից և հայերից: Հայը Ամերիկայում երբեք չիմուրար, որքան ևս անոթի լինի նա:
Հետո ես ստուգեցի պ. Գանձյանի ասածը և գտա միանգամայն իրավացի: Այո, հայը չի մուրում Ամերիկայում. նախ, նամուրացկանությունը համարում է ամոթալի, երկրորդ, վտանգավոր իր վարկի համար: Սակայն ո՞վ է այդ հայը: Հայաստանիխորքերից` Խարբերդից, Մալաթիայից, Սվազից, Մուշից, Վանից և այլ խուլ անկյուններից կիսամերկ ու գրեթե ոտաբոբիկ եկածգյուղացի: Իր հայրենիքից նա իր հետ ոչինչ չի բերել` բացի իր կոշտ ձեռներից, հզոր կամքից և անհատական ու ազգայինինքնասիրությունից: Բայց արդեն այսքանը բավական է նրան, Ամերիկայի միլիարդները նրան չեն շփոթեցնում, էլեկտրականառատ լույսը նրան չի կուրացնում. առողջ դատողությունն է նրա ղեկավարը և համառ աշխատասիրությունը: Ահա նա, ցերեկը`խոհանոցներում պնակներ է լվանում կամ փողոցներ է մաքրում, երեկոները` լեզու և արհեստ սովորում: Երբեմն նա գիշերում էփողոցներում` եթե եղանակը թույլ է տալիս: Նա չի ամաչում իր ցնցոտիներից: Նա համարձակ նայում է հարուստների երեսին,նա մտածում է` եթե աշխատանքն է այս երկրի թագուհին, ապա ես ցույց կուտամ, թե ինչպես պետք է աշխատել… Եվ նաաշխատում է սոսկալի համառությամբ ու տոկունությամբ, արհամարհելով ձմեռվա սառնամանիքը, ամառվա շոգը: Անցնում էմի քանի տարի, և ահա նա ոտքի վրա է` արհեստավոր թե առևտրական, արդեն նա իր գլխի տերն է: Երբ արդեն փոքրիշատեկուշտ է նրա ստամոքսը, հայրենիքի վիճակն է, որ պաշարում է նրա հոգին:
Ես սիրում էի դիտել այդ հային խանութներում, ճաշարաններում, փողոցներում, արհեստանոցներում, նրա զվարճության ևաշխատանքի ժամանակ, նրա թախծալի դեմքը ինձ մռայլ էր ներշնչում, բայց նրա ձեռների ճկունությունը և բազուկներիամրությունը ոգևորություն էին տալիս ինձ: Ոչ, այդ ժողովուրդը չպիտի կորչի, չի կարող կորչել, քանի որ գիտե այդպես մաքառելդաժան կյանքի անիրավությունների դեմ: Փույթ չէ, որ նա հայրենիքից հեռու է, այնտեղ է նրա սիրտը, այնտեղ են նրա իղձերը. ևերբ հայրենիքը կվերականգնվի, նա կերթա այնտեղ: Այո, կերթա աշխատավոր դասակարգը, իսկ հարո՞ւստը… թույլ տվեքկասկածել նրա վերադարձի մասին:
«Ուղեգրություններ և ակնարկներ հրապարակախոսական». Ալեքսանդր Շիրվանզադե