Բարեգործական համերգ GuitART միության հեղինակ-կատարողների մասնակցությամբ
Դեկտեմբերի 4-ին, ժամը 21:00 «ԶարտՊրինտ» տպագրատունը հրավիրում է «Ուլիխանյան» ակումբ՝ բարեգործական համերգի` GuitART միության հեղինակ-կատարողների մասնակցությամբ.
Վարուժ Աղաջանյան
Արամ Մանուկյան
Տիգրան և Վարդան Թադևոսյաններ («Հայ Լաո» դուետ)
Արմեն Սարգսյան («Цой»)
Արթուր Մարտիրոսյան
Արմեն Ադամյան
Համերգի հասույթը կտրամադրվի հաշմանդամություն ունեցող երկու փոքրիկի` Սիրանուշին և Հենրիին` դեպի դպրոց նրանց ճանապարհածախսը հոգալու նպատակով: Երեխաները տեղաշարժվում են սայլակի օգնությամբ և նրանց հարմար միակ փոխադրամիջոցը տաքսին է, որի համար ընտանիքի անդամները չունեն բավարար միջոցներ:
Համերգն իրականացվում է «Ուլիխանյան» ակումբի և GuitART միության աջակցությամբ:
Տոմսեր կարելի է ձեռք բերել «ԶարտՊրինտի» գրասենյակից (Կորյունի 19ա, 5-րդ հարկ, հեռ՝ 096-400-247): Արժեքը՝ 1000 դրամ: