«Գորգը` ինքնության վկայագիր» ցուցահանդեսի բացում
ՀՀ մշակույթի նախարարությունը 2013 թ. նոյեմբերի 20-22-ը Երևանում կանցկացնի հայկական գորգագործական մշակույթի ուսումնասիրման հիմնահարցերին նվիրված «Հայկական Հանգույց. գորգագործության ավանդույթները» խորագրով միջազգային գիտաժողով:
Գիտաժողովին կմասնակցեն հեղինակավոր մասնագետներ ԱՄՆ-ից, Ֆրանսիայից, Գերմանիայից, Իտալիայից, Մեծ Բրիտանիայից, Լեհաստանից, Ավստրիայից, Լիբանանից, Թուրքիայից, Շվեյցարիայից, Իրանից, Բելգիայից, Հայաստանից և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունից: Գիտաժողովում ներգրավված են նաև գորգագործության բնագավառում գործունեություն իրականացնող կազմակերպություններ:
Հովհ. Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղծագործության կենտրոնը հրավիրում է ձեզ մասնակցելու գիտաժողովի շրջանակներում կազմակերպված ցուցահանդեսի, որը կներկայացնի հայկական գորգարվեստի նմուշներ կենտրոնի թանգարանի հավաքածուից:
Ցուցահանդեսի բացման արարողությունը տեղի կունենա
2013 թ. նոյեմբերի 21-ին, ժամը 12.30-ին
Հովհ. Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղծագործության կենտրոնի ցուցասրահում: