Մեր կյանքը հենց սերիալ է
Վերջին շրջանում ես հասկացա , թե ինչու են մեր հայրենակիցները այդքան շատ սիրում դիտել սերիալներ : Մեր կյանքը հենց սերիալ է և այդ իսկ պատճառով դրանք այդքան հոգեհարազատ են մեզ: Սերիալի ֆենոմենը մեր կյանքում գրեթե տոտալ է` կենցաղից մինչև քաղաքականություն : Եվ մենք ապրում ենք հայկական հեռուստասերիալի ոգով: Չարդարացված ¨ գործողությունների հաջորդականություն չունեցող սցենար, նախկին օպերատոր, որը վերջին շրջանում իրեն փորձում է ցուցաբերել որպես ռեժիսոր, աստղային հիվանդությամբ տառապող դերասաններ, գեղեցիկ, բայց միևնույն ժամանակ դատարկ, արհեստական շիկահեր կանայք, շքեղ ավտոմեքենաներ : Օրինակ շատ վատ ողբերգական սերիալ է մեր հայկական ֆուտբոլը: Թերևս շատերի մոտ հարց առաջացավ ինչու՞, բացատրեմ: Եթե հեռուստասերիալի պարագայում չհաջողված նախագիծը շատ շուտ փակվում է, քանզի այն ունենում է հáվանավորների պակաս , ապա ֆուտբոլի պարագայում վերջը ոչ մի կերպ չի երևում: Միգուցե հովանավորներին նման ֆուտբոլ դուր է գալիս, սակայն այդ հովանավորները չգիտեն, որ նման նախագիծ դուր է գալիս միայն մեր մրցակից հավաքականներին:
Անի Եսայան