Գեղանկարիչ Աշոտ Մելքոնյանն ուներ նրբին բանաստեղծական աշխարհընկալում (լուսանկարներ)
«Մարդասիրություն, նրբին բանաստեղծական աշխարհընկալում, ժամանակի սուր զգացողություն եւ նկարչական «մեղեդային» լեզվի ինքնատիպություն — այս ամենը Աշոտ Մելքոնյանի ստեղծագործության բնորոշ հատկանիշներն են»:
Մարիամ Այվազյան (արվեստաբանության դոկտոր)
Աշոտ Մելքոնյանը ծնվել է 1930թ. մարտի 1-ին՝ Դոնի Ռոստովում: 1935 թ. ընտանիքը տեղափոխվել է Հայաստան: Անվանի նկարիչն ուսանել է Փ.Թերլեմեզյանի անվան ուսումնարանում, ապա ավարտել է Գեղարվեստի պետական ինստիտուտը:
Աշոտ Մելքոնյանը 1957թ.-ից Հայաստանի Նկարիչների միության անդամ էր, 1977 թ. նրան շնորհվել էր Հայաստանի վաստակավոր նկարչի կոչում: Անվանի նկարիչը 1997թ-ից ապրում և ստեղծագործում էր Ամերիկայի Միացյալ Նահանգներում: Մահացել է 2009 թ.դեկտեմբերին ԱՄՆ-ում:
Անահիտ Կորյուն