Federico FelliniФедерико ФеллиниՖեդերիկո Ֆելլինի. « Ես առարկա եմ, իր եմ …» Federico Fellini
Ես առարկա եմ, իր եմ … այս զգացողությունն ավելի է սրվում, երբ ինձ բերում են ռենտգեն կաբինետ: Պաղ լույսերով ողողված այդ սենյակը նման է Մաուտհաուզենին կամ վերաձայնագրման սրահի: Ինձ կիսամերկ թողնում են հիվանդասայլակի վրա: Այնտեղ` ապակեպատ միջնորմից այն կողմ, ճերմակ խալաթավոր բժիշկները ինչ-որ բան են խոսում իմ մասին` ծխելով` ձեռքերը եռանդուն թափահարելով. շարժումները տեսնում եմ, բայց խոսքերը չեմ լսում: Մյուս հիվանդների հարազատները միջանցքով անցնում են և կողքանց նայում ինձ: Իսկ ես` կիսամերկ արարածս, նրանց համար ասես առարկա եմ, ուրիշ ոչինչ: Կամ, օրինակ, առավոտյան. մեկնված եմ մահճակալին, քթիս մեջ` ռետինե խողովակներ, երակիս մեջ` կաթոցիկի ասեղը, իսկ բուժքույրերը հիվանդասենյակն են կարգի բերում ու մտքեր փոխանակում իմ վրայով: Մեկն ասում է. «Դու գուցե Սան-Ջովանի գնաս, հենց կամարն անցար` ձախի վրա: Այնտեղ կրկնակի էժան է»: Երկրորդն առարկում է. «Ախր դրանք այուամենայնիվ կաշվից են». «Իսկ ինչ է, դրանք կաշվից չէի՞ն»: «Չէ, ինչ ես ասում, զամշից էին, զամշից»: Գիշերները միջանցքները ողողվում են ծաղիկներով, ծաղիկներ, ծաղիկներ, իսկը գերեզմանոց: Վառվում են միայն գիշերալամպերը. բացում ես աչքերդ և կիսախավարի մեջ տեսնում ես օդում լողացող վարից լուսավորված գլուխներ, ինչպես հին դետեկտիվ ֆիլմում: Բուժքույրերը կամ միանձնուհիներն են, որոնք, իրենց էլեկտրական լամպերի լույսը վեր ուղղած, ջերմաչափերն են նայում:
Ֆեդերիկո Ֆելլինի «Կինոարարում»