«Մի օր, երբ այգը ձեզ օտար թվա». Կարեն Առաքելյան
Արձակագիր, բան աստեղծ և լրագրող Կարեն Առաքելյանը հանրապետական մամուլում տպագրվել է 13 տարեկանից: Հայաստանի և ՌԴ լրագրողների միության անդամ է: Աշխատել է «Գրական թերթ»-ում, «Գարուն» ամսագրում և «Խորհրդային Հայաստան» թերթում, որպես Լոռու և Շիրակի տարածաշրջանների սեփական թղթակից: Առանձին պատմվածքներով և բանաստեղծական շարքերով հանդես է եկել հանրապետական և արտասահմանյան մշակութային հանդեսներում, լրագրերում. («Գարուն», Լիտերատուրնայա Արմենիա», «Համայնապատկեր», «Գրական թերթ» և այլն): Թարգմանվել ու տպագրվել է ռուսերեն և անգլերեն լեզուներով: 2011 թ. լույս է տեսել նրա «Սիրո վարդեր» բանաստեղծությունների ժողովածուն: 2013 թվականին՝ «Ճակատագրի դուստրը» վեպը:
¤¤¤
Մի օր, երբ այգը ձեզ օտար թվա,
Ու աստղականչը բերկրանք չբերի.
Հոգին աչքերի խորքում համրանա
Ու տենչա սիրո քնքուշ երգերի —
Փնտրեք ձեզ գարնան հորդ անձրևների
Գոլ ու հուշազարդ, ջինջ կաթիլներում.
Պայծառ կոր կապող ծիածանների,
Արևաշղարշ երկնակամարում:
Հոգնած ձիերի աչքերում փնտրեք,
Եվ վրինջներում՝ խենթ քուռակների.
Քամինեի մեջ և ամենուրեք՝
Ու շող կա այգի… Մթան թևերին…
Ձեզ փնտրեք ամռան տաք գիշերների
Աստղացիրի մեջ՝ լուռ, պայծառահուշ.
Գիշերազարդար բյուր ծղրիդների
Անտես թևերին՝ սրտահույզ, անուշ:
Ձեզ փնտրեք արձակ դաշտերի հեռվում,
Ծաղիկների մեջ՝ ցողաթաց, խաղաղ.
Ուր թռչունները սրտեր են թովում
Ու զեփյուռմերն են շրշում խելամաղ:
Ձեզ փնտրեք աշնան տերևաթափում,
Գունաերանգում ամեն տերևի,
Որ ցնորասեր խենթ հոգիներում
Կարոտների են փոխվում երևի…
Ձեզ փնտրեք ալյաց լուրթ կոհակներում,
Խաղաղ ալիքվող շեկ ավազներին.
Փոթորկաշղարշ մթնած ամպերում,
Փարոսների մեջ՝ երազանքների…
Ձեզ փնտրեք ձմռան պաղ, մանրափետուր,
Բյուրեղազարդար ճերմակ թևերին,
Որպես նվաղկոտ փաթիլահամբույր,
Որ դող են բերում այրվող շուրթերին…
Իսկ երբ ամենն այդ ձեզ ոչինչ չտա
Ու հոգեզարդար բերկրանք չբերի,
Հիշեք պոետիս… Աստված է վկա,
Ձեզ փնտրեք գրքում «Սիրո վարդեր»-ի…
Ձեզ փնտրեք քնքուշ, իմ պարզ երգերում,
Ուր և՛ գարուն կա, և՛ ամառ, աշուն.
Ուր ձմռանն անգամ վարդեր կան ծաղկուն,
Եվ ոգիների՝ շշուկ ու շրշյուն…
Ես ամենուր եմ… Ամենուր, որտեղ,
Երազանքների թևերը հասան.
Հոգեաշխարհում մի հրաշագեղ —
Որ արարել էր երգերի Մուսան…