Մազլումյանների կառուցած հոթել «Բարոն»-ում է Ագաթա Քրիստին գրել իր սարսափազդու երկերից մեկը
Հոթել «Բարոնը» հին է. ութսուն տարեկան: Ժամանակին լավագույնն է եղել Հալեպում: Գրիգոր Մազլումյանի հայրն ու հորեղբայրն են կառուցել: Պարոն Գոքոն պատմում է, թե ինչու է հոթելը կոչվում «Բարոն»: Նրա ծառայողները տերերին դիմել են պարոնով. Օտարներիը լսել են ու որոշել, որ սրանք հայ բարոններ են: Եվրոպայից նրանց հասցեագրված նամակները հենց այդպես էլ վերնագրել են: Հիմա հյուրանոցի փողոցն էլ
«Բարոն» է կոչվում: Այսպես: Հայոց մի բուն, փոքրիկ օջախ, հանդիպման վայր, ինչ-որ չափի հայապահպանման խորհրդանիշ: Երևելի մարդիկ են այստեղ իջևանել, այս իմաստով հարուստ պատմություն ունի հոթել «Բարոնը»` դեսպաններ, հյուպատոսներ, Գրիգոր Զոհրապը և, նույնիսկ, այո, Թալեաթը: Այստեղից հեռագիր է ուղարկել, ջարդերը ղեկավարել է այստեղից: Պարոն Գոքոն պատմում է, որ Թեյլերյանի դատավարությունը շահվեց, որովհետև քրքրել են հյուրանոցի արխիվները, գտել են այդ հանցագործ հրամանների պատճենները և որպես ապացույց ներկայացրել են դատարանին:
Որքան էլ տարօրինակ լինի, թուրքերը հաճախ են իջևանում այստեղ (իմ ժամանակ էլ կային), ասում են` հանցավորին հանցանքի վայրը քաշում է:
— Վերջերս, — պատմում է Գոքոն, — մի խումբ է եկել և, իմանալով, որ Թալեաթն
այստեղ ապրել է, զարմանքով դիմել են իրեն… Եվ այդ սենյակը դուք թանգարան չե՞ք շինել: Ի՞նչ ասես` դահիճ սիրող են:
— Ո՛չ, չենք շինել, մանավանդ միտք չունենք հյուրանոցը գազանանոցի վերածել … – Այսպես է պատասխանել Գոքոն:
Արշիլ Գորկու կինն է եղել, Ագաթա Քրիստին այստեղ է գրել իր սարսափազդու
երկերից մեկը: Էլեկտրականության մեծ պակաս կա Հալեպում: Նույնիսկ հյուրանոցը օրվա մի քանի ժամն է լուսավորվում: Պատահում է` խարխափելով բարձրանում ես աստիճանները, հիշողությամբ անցնում սև, մութ միջանցքներով, մինչև հասնում ես քո սենյակը, մի փոքրիկ մոմ վառում: Գիշերները զարմանալի լռություն է տիրում հոթել «Բարոնում» և ամեն մի թույլ թխկոց, շշուկ, թե հատակի ճռռոց ցնցում է քեզ և ակամա մտաբերում ես Ագաթա Քրիստիի հորինվվածքները … Ու եթե այդ պահին հանկարծ չկչկոցով մեկը վազի միջանցքում, կանգ առնի դռանդ տակ ու ծանր հևա կամ ֆռշտացնի … Մթնոլորտն այնքան խորհրդավորվում, այնպես են լարվում ջղերդ, որ հազիվ ես գլխի ընկնում` պարոն Գոքոյի շունն է, չէ՞, գեր ու ծույլ Բոշան … Հոթել «Բարոնը» լեցուն է անցյալով, պատմություններով, հազարավոր մարդկանց անուններով, որ ապրել են այստեղ. հնություն է բուրում օդում և, ով գիտե, գիշերները չե՞ն կենդանանում, այդյոք, նրանց հոգիները ու չե՞ն հանդիպում իրար այս խավար միջանցքներում, և ի՞նչ է պատասխանում Թալեաթ մարդ կոչվածը տիեզերական հարցականներով լեցուն Զոհրապի ոգուն …
Սոս Սարգսյան «Վարագույրից այս կողմ»

Հոթել «Բարոնը» հին է. ութսուն տարեկան: Ժամանակին լավագույնն է եղել Հալեպում: Գրիգոր Մազլումյանի հայրն ու հորեղբայրն են կառուցել: Պարոն Գոքոն պատմում է, թե ինչու է հոթելը կոչվում «Բարոն»: Նրա ծառայողները տերերին դիմել են պարոնով. օտարներիը լսել են ու որոշել, որ սրանք հայ բարոններ են: Եվրոպայից նրանց հասցեագրված նամակները հենց այդպես էլ վերնագրել են: Հիմա հյուրանոցի փողոցն էլ