Հին հույները գրում էին աջից դեպի ձախ ուղղությամբ
Հին հույները գրում էին աջից դեպի ձախ ուղղությամբ: Նկարի գավաթը, որը հայտնաբերվել է Հունաստանի հնագույն քաղաք Մեթոնիի պեղումների ընթացքում ապացուցում է այդ փաստը: Հույն հնէաբանները կասկածում են, որ գավաթը պատրաստված է Հունաստանի Լեզբոս կղզում և պատկանելիս է եղել Ք. ա. 7 –րդ դարի վերջից մինչև 8-րդ դարի սկզբի մեթոնացի վաճառական Ֆիլիոնին: Գավաթի վրա գրաբար հունարենով գրված է աջից դեպի ձախ ուղղությամբ . ΦΙΛΙΟΝΟΣ ΕΜΙ (= ΦΙΛΙΩΝΟΣ ΕΙΜΙ): Աշխարհաբար հունարենով այն նշանակում է` ΕΙΜΑΙ ΤΟΥ ΦΙΛΙΩΝΑ (ΤΟ ΠΟΤΗΡΙ / ΑΓΓΕΙΟ): Հայերեն թարգմանությունը՝ «Ես Ֆիլիոնինն եմ (բաժակը, գավաթը)»:
Նյութը` Պերճ Դոլինյանի