The study is not a decree, but a question… Статья имеет формат интервью«Այս քննախոսությունը վճիռ չէ, այլ հարց…»
The article is shaped in the form of interview. Doctor of Philology Lilit Arzumanyan presents the new book by associate member of Academy of Sciences of RA, professor, Henrik Hovhannisyan The ‘’STANISLAVSKY SYSTEM’’ and PARADOX of ACTING. The publication of the book coincides with the 150 anniversary of the great master of theatrical arts Constantin Stanislavsky. During the interview the well-known theatre critic Henrik Hovhannisyan considers some issues, mainly focuses on the background of the notion of behaviorism as principal propositions.
Доктор философии Лилит Арзуманян представляет новую книгу члена – корреспондента НАН РА, профессора Г. Ионнисяна “Система Станиславского и парадокс игры”. Издание книги совпало с 150-летним юбилеем великого мастера театрального искусства К. Станиславского. Во время интервью известный театровед Г. Ионнисян обсуждает стержневые задачи “Системы Станиславского”, в основном сосредоточившись на принципиальных осново положениях бихевиоризма.
2013 թ. լույս տեսավ ՀՀԳԱԱ թղթակից անդամ, պրոֆեսոր «Հանդես»ի նոր գիրքը` «Ստանիսլավսկու սիստեմը և խաղի պարադոքսը» վերնագրով: Գրքի հրատարակությունը համընկել է թատերական գործչի` Ստանիսլավսկու 150- ամյա հոբելյանին, ինչը խորհրդանշական է` նկատի ունենալով այն չմարող հետաքրքրությունը նրա անվան շուրջը, որ դրսևորում է համաշխարհային թատերական մշակույթը առ այսօր: Ստորև ներկայացվող հարցազրույցը Հենրիկ Հովհաննիսյանի հետ, որ վարել է բանասիրական գիտությունների դոկտոր Լիլիթ Արզումանյանը, նպատակ ունի ոչ միայն ներկայացնել բազմավաստակ թատերագետի շատ կողմերով ուշագրավ աշխատությունը, այլև մեկնաբանել և պարզաբանել որոշ խնդիրների մեկնակետային նշանակությունը` իբրև առաջնադրույթներ:
«Հանդես»
«Այս քննախոսությունը վճիռ չէ, այլ հարց…»
«Այս գիրքը սեղանիս է սկսած` ուսանողական շրջանից…». այսպես է սկսվում Հենրիկ Հովհաննիսյանի առայժմ վերջին` «Ստանիսլավսկու «սիստեմը» և խաղի պարադոքսը» գիրքը: Այսինքն` շրջանառության մեջ է մեր իրականության մեջ բացառիկ թատերագետ-տեսաբանի ևս մի աշխատությունը, որ «մշակվել է տարիների ընթացքում և հանգեցրել նոր հարցերի»: -Պ. Հովհաննիսյան, նախ շնորհավորում եմ Ձեզ գրքի հրատարակման առիթով: Կարծում եմ՝ այս գիրքը Ձեր ամենամասնագիտական աշխատանքն է, գիտամեթոդաբանական արժեք ունի և պետք է դառնա մասնագետների սեղանի գիրքը: Եվ բնականաբար, այն բազմաթիվ հարցեր է առաջ քաշում, որոնք կարող են հետաքրքրել նաև շատերին, ու թերևս դա է պատճառը մեր այսօրվա զրույցի: Նախ ինչու՞ որոշեցիք անդրադառնալ Ստանիսլավսկու սիստեմին, արդյո՞ք Ձեզ չվախեցրեց տարիներ շարունակ մի տեսակ տեսություն ու հավատամք դարձած գիրքը վերընթերցելու գաղափարը: Փաստորեն Դուք ոչ միայն մանրամասն անդրադարձել եք սիստեմին, այլև սթափ ու քննական հայացքով քայլ առ քայլ վերլուծել այն, փորձելով բացել նրա «գաղտնիքները»` մեկնաբանել, համաձայնել կամ չհամաձայնել` միաժամանակ հիմնավորելով ու բացատրելով Ձեր առարկությունները: -Հարցը շատ բնական է, այնքանով բնական, որքանով ես դա նախատեսել եմ գրքիս առաջին իսկ էջում: Դպրոցական տարիքում, երբ մտածում էի ընդունվել թատերական ինստիտուտ, ձեռքիս էր Ստանիսլավսկու աշխատությունը, որ ճանկռում էի` մի բան հասկանալու համար: Ռուսերեն լավ չգիտեի ու տանջվում էի բառարանը ձեռքիս: Եվ ռուսերենը սովորեցի այդ գրքով: Երբ ընդունելության քննություններ էի հանձնում թատերական ինստիտուտում, դա 1954–ին էր, արդեն ծանոթ էի Ստանիսլավսկու «սիստեմին», և կասկած էր ընկել մեջս՝ արժե՞ արդյոք դերասան դառնալ: Բայց հաղթահարեցի կասկածս և որոշեցի՝ ինչքան լավ իմանամ այդ «ավետարանը», այնքան լավ կխաղամ: Բայց պարզվեց հակառակը: «Սիստեմն» ինձ մտքեր տվեց և սպանեց իմ մեջ խաղալու ցանկությունը: Դա նկատեց ուսուցիչս՝ Արմեն Գուլակյանը: «Քանի՞ անգամ ես կարդացել էս գիրքը», հարցրեց ու սկսեց թերթել: «Ամենակարևոր տեղերը գծել ես, — ասաց, -երեք գույնի մատիտ եմ տեսնում. աղել ու մաղել ես, ես քեզ ի՞նչ հարց տամ…»: Մի անգամ էլ, երբ բեմում փորձում էինք «Անհանգիստ ծերություն» պիեսը, և ես հեղափոխական ասպիրանտ Բոչարովի անհետաքրքիր դերն էի չարչարում ըստ «սիստեմի», Գուլակյանը կանգնեցրեց փորձը. «Հենրի, սիրելիս…»: Եթե ասում էր «սիրելիս», նշանակում էր՝ դժգոհ է: «Որ մտածելով ես գործում, լավ ես անում, -ասաց, -բայց կասկածելով մի՛ գործիր, կասկածներդ տանը թող. կասկածելով չի կարելի բեմ մտնել»: Այո՜, կասկած, որտեղ միտք, այնտեղ կասկած: Ես ինձ վրա էի կասկածում, ոչ «սիստեմի», և ջանում էի սիրել այդ ավետարանի վերածված համակարգը` որպես վերին ճշմարտություն, վերջնական ու սահմանային: Բայց սերը ե՞րբ է ջանք պահանջել այս աշխարհում: Եվ հետագայում միայն՝ 70-ական թվականների սկզբին, երբ գրում էի «Բեմական խոսքի պոետիկան» գիրքը, կասկածում էի արդեն ոչ ինձ, այլ «սիստեմի» վրա: Ես սկսեցի կարդալ դրան վերաբերող հնարավոր ամեն ինչ, և տարիների ընթացքում հասունացավ այն աշխատությունը, որի մասին խոսում ենք: Ի դեպ, «սիստեմ» բառը չակերտների մեջ է առել ինքը` Ստանիսլավսկին: Դա նշանակում է, որ խնդիրը լուծված չէ: շարունակելի «Հանդես»