Լավ պատմվածքներ էր գրում ՝ պինդ ձեռքով ու կյանքի շնչառությամբ
Օրն արագ ավարտվում է, իսկ Վազգենը, պարզվում է , արդեն 65 կլիներ: Ու ես հիշում եմ նրան 80 — ականների ամենասկզբին, ,,Հայֆիլմ,, — ում: Փայլատակող աչքերով, ժպիտը՝ համարյա մանկական: Ռեժիսորի օգնական էր մի ֆիլմում, որի խմբագիրը ես էի: Այդ ֆիլմը երևույթ չդարձավ, թեպետ դա օգնականի մեղքը չէ, ոչ էլ նույնիսկ խմբագրինը, որովհետև յուրաքանչյուր ստեղծագործություն իր հեղինակների չափով է:Բայց … պատերազմական էր: Կովկասի պաշտպանությունը, — ,,Ձնծաղիկներ և էդելվեյսներ,, — երբ հիտլերականները դեսանտ իջեցրին Էլբրուսի մատույցներում:Զենքեր կային: Արտաքնապես՝ միանգամայն նատուրալ: Սակայն իրականում՝ չկրակող, խաղարկային: Վազգենն այդ ամենը կախում էր ուսերից, պարանոցից, կապում գոտկատեղին ու տանում նկարահանման հրապարակ: Ուժեղ էր: Ներսում, ինչպես հասկացանք հետո, կռվողի, զորականի, հայրենյաց պաշտպանի բնույթ: Եվ լավ պատմվածքներ էր գրում ՝ պինդ ձեռքով ու կյանքի շնչառությամբ:Այսպես էլ հիշում եմ նրան, երբ լսում եմ եմ անունը: Արձակագիր, կինոգետ ԴԱՎԻԹ ՄՈՒՐԱԴՅԱՆԻ ֆեյսբուքյան գրառումից