Անահիտ Վարդանանց. ՊՐՊՏՈՒՄՆԵՐ
Իմ սրտի միջով կարճ օրերի պեսՁմռան մրրիկներ կգան ու կանցնեն,Քանզի արծիվ եմ՝ ուժեղ, շանթակեզ,Եվ ցուրտ հողմերն ինձ կհզորացնեն…Ափսո՜ս, որ ոմանք ինձ չեն հասկանում՝Իմ ներս ու դրսին ծանոթ ի մոտո,Ես ամեն ինչից գլուխ եմ հանում՝Առավելևս այն բանից հետո,Երբ նեղ ու դժվար բոլոր օրերիսԸնկերներիս և թշնամիներիսՄեկ-մեկ, հիմնովին բացահայտեցի,Իսկ վերջում էլ ինձ ի հայտ բերեցիԵվ, անշուշտ, քե՜զ հետ… Չհամբերեցի՜…Կարոտո՜ւմ եմ քեզ, լոկ քեզ սիրեցի,Սիրո երկինքն է գլխիս փուլ գալիս,Ես սիրում եմ քեզ առանց մի բառի,Քեզ առանց խոսքի ամենն եմ տալիս,Ինչպես մեղեդուն՝ լարը կիթառի,Յուրաքանչյուր տող քոնն է և քոնը,Սերն է ստանձնել իմ այս պաշտոնը…Ամեն բան միայն լույս է իմ աչքին,Երբ նայում է քո լուսե հայացքին…Ու թե վերապրեմ քո ձմռան ձյունից,Ճակատագրից թե գոյատևեմ,Էլ չեմ խուսափի ես քո անունից,Դեպի քո երկինք կվերաթևեմ,Որ այնտեղից էլ գարնանն արարեմՍերն ու կյանքը և խաղաղությունը,Չարիքն օրենքից դուրս հայտարարեմ,Որ ավելանա ուրախությունը… Անահիտ Վարդանանց