Գագիկ Գինոսյանի հետ մշակած ծրագրերի ընթացքը մենք իրավունք չունենք դադարեցնելու
Սիրելի՛ ընկերներ, բոլորիս համար դժվար օրեր են։ Գագիկ Գինոսյանի մահն անժամանակ էր և ցնցել է բոլորիս։
Սակայն մենք չպիտի մոռանանք, թե որն է նրա սահմանած առաքելությունն ու նպատակը, և հավատարիմ մնանք դրանց։ Գագիկ Գինոսյանի արած աշխատանքը պետք է շարունակվի նաև հիմա։ Վստահ ենք՝ այդպես կուզեր նա։
Իր հետ մշակած ծրագրերի ընթացքը մենք իրավունք չունենք դադարեցնելու։ Դրանք պետք է հատ-հատ դառնան իրականություն, ուստի Դոնի Ռոստովի և Սանկտ-Պետերբուրգի մեր մենահամերգները կայանալու են։
Համերգները դառնալու են Գագիկ Գինոսյանի նպատակների, գաղափարների և կիսատ մնացած գործերի նոր սկիզբ, որը մեզ բոլորիս համախմբելու է գերագույն նպատակի շուրջ՝ պարի միջոցով ճանաչելու մեր ինքնությունն ու հայրենիքը, և որպես հետևանք՝ դառնալու տերը մեր հայրենիքի և հավատարիմ մնալու մեր ինքնությանը։
Համերգները նվիրվելու են հայու տեսակ Գագիկ Գինոսյանի ասպետականությանը, ոգուն, ինչպես նաև նրա կողմից առաջ քաշված գաղափարների տարածմանը։